Բաժիններ՝

Սպառնալիքների պատճառով ԱՄՆ արդարադատության նախարարը բնակվում է ռազմաբազայում․ NYT

ԱՄՆ գլխավոր դատախազ (արդարադատության նախարար) Փեմ Բոնդին իր հասցեին հնչող հաճախակի դարձած սպառնալիքների պատճառով սկսել է բնակվել Վաշինգտոնի մերձակայքում գտնվող ռազմաբազաներից մեկում։ Այս մասին գրում է The New York Times թերթը։

Ըստ պարբերականի տեղեկությունների՝ Բոնդին անցյալ ամիս դուրս է եկել ամերիկյան մայրաքաղաքում գտնվող իր բնակարանից՝ բախվելով մեծաթիվ սպառնալիքների հետ, որոնց մասին նրան զեկուցել են իրավապահ մարմինները: Ինչպես նշում է պարբերականը, Արդարադատության նախարարության ղեկավարին սպառնում են թմրակարտելների անդամները և նրանք, ովքեր դժգոհ են ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի (ով մեղադրվում էր անչափահասների պղծման մեջ) գործով ամերիկյան վարչակազմի գործողություններից: Նշվում է, որ սպառնալիքների կտրուկ աճ է գրանցվել այն բանից հետո, երբ հունվարին Միացյալ Նահանգները ձերբակալել և Կարակասից դուրս են բերել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին։

Բոնդին, ըստ թերթի, համալրել է ամերիկյան վարչակազմի այն պաշտոնյաների ցանկը, ովքեր անվտանգության նկատառումներով սկսել են տեղափոխվել ռազմաբազաներ։ Անցյալ տարվա աշնանը The Atlantic ամսագիրը հայտնել էր, որ ԱՄՆ զինված ուժերի բազաներում են բնակվում պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը և ցամաքային զորքերի նախարար Դենիել Դրիսկոլը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս