Օգոստոսի 14-ին Թաիլանդի Սահմանադրական դատարանը պաշտոնանկ էր արել երկրի վարչապետ Սրեթթա Ոավիսինին՝ էթիկայի վարքականոնների խախտման համար։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը ներկայացուցիչներ չի ուղարկել բանակցություններին։
Տասնյակ հազարավոր մարդիկ տարհանվել են Կուրսկի մարզի տարբեր բնակավայրերից։
Տուժած շրջաններում 78 տուն ճանաչվել է անբնակելի, որոնցից 33-ն ամբողջությամբ այրվել է
168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նշեց, որ չի հասկանում Արա Այվազյանի հայտարարությունից հետո եղած աժիոտաժը: Նա հիշեցրեց, որ դեռ 2022 թվականի դեկտեմբերի 20-ին են ինքն ու Աննա Գրիգորյանն ասուլիս հրավիրել և խոսել այդ հուշագրի մասին:
Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը իր քաղաքացիներին հորդորում է զգույշ լինել Իրանում և հարակից երկրներում՝ Ադրբեջանում, Հայաստանում, Թուրքմենստանում և Թուրքիայում։
Իսրայելական Kan պետական հեռուստառադիոընկերությունը հայտնել է, որ ՑԱԽԱԼ-ի ղեկավարության հրամանի համաձայն՝ զինվորական ծառայության մեջ գտնվող իսրայելցիները, որոնք ինչ-ինչ պատճառներով այժմ գտնվում են Ադրբեջանում և Վրաստանում, «պարտավոր են անհապաղ վերադառնալ հայրենիք»:
Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Իրավապաշտպանների իրավիճակի գծով հատուկ զեկուցող Մերի Լոուլորը լուրջ մտահոգություն է հայտնել Ադրբեջանում վեց իրավապաշտպանների և լրագրողների կալանավորման և հետապնդման կապակցությամբ։
«Մինսկի խմբի չեղարկումը նշանակում է, որ միջազգայնորեն հարցերը, հակամարտությունները հետայսու աշխարհում կարող են լուծվել միայն պատերազմով։ Այսինքն՝ որ կողմն ուժեղ է ու հաջողություններ է գրանցում, նա կանոններ է ամրագրում, ու բոլորն այն ընդունում են։ Նշանակում է, որ սա պանդորայի մի մեծ արկղ է բացում բոլոր հակամարտությունների համար»,- ընդգծեց Տաթևիկ Հայրապետյանը։
Աֆղանստանում թալիբների իշխանության գալու վերջին երեք տարվա ընթացքում շուրջ 1,4 միլիոն աղջիկ չի կարողացել միջնակարգ կրթություն ստանալ: Այս մասին հաղորդել է ՅՈՒՆԵՍԿՕ-ն:
«Մի քանի շերտանոց խաղ է գնում. իրավիճակն օդից կախված է: Ադրբեջանին ձեռնտու է մաքսիմալ ձգել իրավիճակը, որ օդից կախված լինի: Ստորացման և նսեմացման գերագույն մակարդակներից մեկն այն է, երբ պետության պաշտոնյաներն ասում են, որ Ադրբեջանի զիջումն այն է, որ ինքը չի ուզում կլանի Հայաստանի հարավը, և ապրի Ամերիկան, որ կարողացավ համոզել Ադրբեջանին: Դա ստորացման վերջնագույն մակարդակն է: Ցավոք, ստորացումը, նսեմացումը, ինքնության դավաճանումը ՀՀ իշխանությունների կողմից ներկայացվում է՝ որպես քաղաքական գիծ»։
Ոստիկանությունը ձերբակալել է հիվանդանոցի կամավոր աշխատակիցներից մեկին՝ բռնաբարության և սպանության կասկածանքով։
Լիխտենշտեյնի Ազգային օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
168.am-ը մեկ անգամ չէ, որ գրել է՝ 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարությունը, ըստ էության, հրադադարի փաստաթուղթ էր:
2024 թվականի օգոստոսի 15-ին Իրկուտսկի մարզում պլանային թռիչք կատարելիս վթարի է ենթարկվել Տու-22Մ3 ինքնաթիռը։
Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլը ԿԺԴՀ-ին առաջարկել է պաշտոնական երկխոսություն սկսել՝ ստեղծելով միջկորեական աշխատանքային խումբ: Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հերքել է տեղեկություններն այն մասին, որ վարչապետը ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի հետ քննարկել է Գազայի հատվածում հրադադարի գործարք կնքելու հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանը նշանակվել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան։
Մեծ Բրիտանիայի կողմից Ուկրաինային մատակարարված Challenger 2 տանկերն օգտագործվել են Կիևի կողմից՝ Ռուսաստանի տարածք անակնկալ ներթափանցման ժամանակ։ Այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով իր աղբյուրին։
ՆԱՏՕ-ի ավելի քան կես միլիոն զինծառայողներ այժմ բերվել են մարտական պատրաստության վիճակի: Այս մասին Polska Agencja Prasowa գործակալությանը հայտնել է դաշինքի ռազմական կոմիտեի ղեկավար ծովակալ Ռոբ Բաուերը։
ՌԴ Սվերդլովի շրջանային դատարանը Ռուսաստանի և ԱՄՆ-ի քաղաքացի Քսենիա Հավանային (Կարելինա) մեղավոր է ճանաչել պետական դավաճանության մեջ՝ ուկրաինական բարեգործական հիմնադրամին 51,8 դոլար նվիրաբերելու համար։ Գործի քննությունն անցել է դռնփակ։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը ստորագրել է հրամանագիր իսլամական հանրապետության կողմից Արժույթի միջազգային հիմնադրամին 1,1 միլիարդ դոլար (46,756 տրիլիոն իրանական ռիալ) գումարի պարտքի մարման մասին։ Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Լիտվան օգոստոսի 16-ից մուտքի արգելք է սահմանում Բելառուսում գրանցված բոլոր մարդատար ավտոմեքենաների համար. ավելի վաղ գործում էին մի շարք բացառություններ: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է Բելառուսի պետական սահմանային կոմիտեն:
Վերջին երկու տարվա ընթացքում Իսրայելից Բաքու ուղարկված զենքերը հետ են վերադարձել Իսրայել։ Այս մասին հաղորդվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) Telegram ալիքում։
Հարևան Իրանին սա դուր չի գա. չգիտեմ՝ ամերիկացի պաշտոնյան մեր բանակում ինչ է անելու. Մամիջանյան
Նիգերում վերջին երկու օրվա ընթացքում առնվազն 52 մարդ է զոհվել հեղեղումների հետևանքով։ ActuNiger լրատվական հարթակը հաղորդում է, որ տարերային աղետն ընդգրկել է երկրի արևմտյան շրջանները, որտեղ հորդառատ անձրևներ են տեղացել։
Ֆրանսիացի երկու օդաչու է զոհվել երկրի հյուսիս-արևելքում Rafale կործանիչների բախման հետևանքով: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Հայաստանի արտգործնախարարությունը X-ի իր էջում շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի իշխանությանն ու ժողովրդին՝ Անկախության 78-րդ օրվա առիթով:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է Աֆրիկայում mpox վիրուսի (կապիկի ծաղիկ) տարածման հետ կապված վտանգավորության ամենաբարձր մակարդակ։
Հայաստանի և Ադրբեջանի միջև չի ստորագրվում խաղաղության պայմանագիր. լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։