ՌԱԶԲԻՐԱՏ, ՀԻՍՏԵՐՈԻԴ ՇԱՐԺՈՒՄՆԵՐ ՉԷՐ ԱՆԻ, ԵԹԵ ԻՐ ՎՐԱ ՎՍՏԱՀ ԼԻՆԵՐ. ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ

«Մեր տարածաշրջանն ուղղակիորեն պայթում է»,- 168 TV-ի՝ «Զառան հարց ունի» հաղորդաշարի շրջանակում նշեց ԱԺ նախկին պատգամավոր, իրավապաշտպան Նաիրա Զոհրաբյանը՝ նկատելով, որ այս ֆոնին Հայաստանում ունենք ուրախ ավտոբուսում տժժացող և դիսկոտեկ պարող իշխանություն։

Դիտարկմանը՝ տժժում են, քանի որ խաղաղություն են բերել, Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց․ «Ի՞նչն է խաղաղությունը։ Ես չեմ տեսել, որ հերքվի Արման Թաթոյանի ներկայացրածը, որ մինչև TRIPP-ի եռակողմ փաստաթղթի ստորագրումը՝ հուլիսի 30-ից մինչև օգոստոսի 8-ը, մենք նորից դիրքեր ենք զիջել Ադրբեջանին։ Սա՛ է խաղաղությունը․ ես չեմ տեսել, որ այդ ամենը որևէ կերպ հերքվի, և, ի վերջո, Նիկոլը փորձում էր սաղին ուտեցնել TRIPP-ը՝ որպես խաղաղություն, իսկ այսօր արդեն պարզ է, որ շատ բան կախված է, թե ինչ իրավիճակ կլինի ընդհանրապես տարածաշրջանում։

Ի վերջո, ի՞նչ խաղաղության մասին կարող է խոսք լինել, երբ Ալիևը նախօրեին կրկին հայտարարեց, հիշեցրեց, որ իրենք մեր գլուխը ջարդել են։ Մենք չտեսանք, որ ինչ-որ մեկն Ալիևին պատասխանի, բայց մենք տեսնում ենք, որ 2 օր է՝ քաղաքական իշխանական ամբողջ էլիտան լծվել է պատասխանելու շարքային քաղաքացի Վիտալի Բալասանյանին՝ իր շարքային կարծիքի համար»։

Կարդացեք նաև

Դիտարկմանը, որ ամեն դեպքում, «պերաշկի, դիսկոտեկ փարթիներ»-ի հետևում նաև նախընտրական այցերն են, որտեղ բացահայտվում է ոչ միանշանակ դրական հեռանկար իշխանությունների համար, տեսնում ենք ոտքի վրա ինչ-որ «ռազբիրատներ» քաղաքացիների հետ, և հարցին՝ արդյո՞ք սա վկայում է այն մասին, որ ամեն ինչ չէ, որ խաղաղ է ՔՊ-ում, քաղաքական գործիչն արձագանքեց՝ վստահաբար ՔՊ-ում արշալույսները խաղաղ չեն։

«Ալենն ասում էր՝ ո՞վ է հետս գրազ գալիս, մենք սահմանադրական մեծամասնություն ենք վերցնելու, կամ՝ նախօրեին Նիկոլը հայտարարեց, որ իրենք գնում են 65 տոկոսի․ եթե այդպես լիներ, ապա Նիկոլ Փաշինյանը 1-2 ընդդիմացող քաղաքացու հակադարձումից այդպիսի հիստերոիդ վիճակում չէր հայտնվի, խիստ ինքնավստահ իշխանությունը չէր հարձակվի քաղաքացիների վրա և «ռազբիրատներ» չէր անի հանրապետության տարբեր բնակավայրերում։

Քաղաքացին ասում էր՝ ձեռքներդ հեռո՛ւ եկեղեցուց, և, ի վերջո, նույն այդ ամերիկյան միջազգային հանրապետական ինստիտուտի տվյալներով։ Մեր հայրենակիցների մոտ 60 %-ի սատարումը եկեղեցուն և ամենաբարձր ինստիտուտը վարկանիշային առումով Հայաստանում ունի Հայ Առաքելական եկեղեցին, և այն շարունակում է աճել։ Տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը չի հանդուրժում անգամ մինիմալ այլակարծություն․ ինչի՞ չես հանդուրժում, բա դու ասում էիր՝ իրենցից յուրաքանչյուրը 3 միլիոն վարչապետներից մեկն է․ մի վարչապետ դու ես, մի վարչապետ էլ էն քաղաքացին է, ով ասում էր՝ ձեռքներդ հեռո՛ւ Վեհափառից,- նշեց նա և շեշտեց,- Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝այսօր Նիկոլ Փաշինյանի հակառեյտինգն այնքան է, ինչքան 2018թ․ Նիկոլ Փաշինյանի ռեյտինգն էր․ ինքն այսօր ամենամեծ հակավարկանիշ ունեցող գործիչն է»։

Նկատառմանը, որ ամեն դեպքում Հանրապետական ինստիտուտի տվյալներով՝ Փաշինյանի ռեյտինգն ամենաբարձրն է գնահատվել, արդյո՞ք այդ արձանագրումներում ուղղորդիչ, աջակցող դերակատարում ունեցել են այդ կենտրոնների տարբեր ներկայացուցիչներ, որովհետև նաև մամուլում հրապարակումներ եղան ՀՀ իշխանության մեծ ու փոքր տարբեր դերակատարների հետ նրանց հանդիպումների մասին, Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց․ «Այն, որ ցանկացած իշխանություն միշտ որոշակի վարկանիշ ունի, դա բնական է, և դա եղել է բոլոր իշխանությունների ժամանակ։

Այն, որ ամերիկյան միջազգային հանրապետական ինստիտուտն այն աշխարհաքաղաքական կենտրոնի շահերն է սպասարկում, որոնք շահագրգռված են Նիկոլի վերարտադրությամբ (պատահական չէ, որ Վենսը ոչ միայն հույս հայտնեց, որ Նիկոլը կվերընտրվի, այլ նաև սեպտեմբերին նրան հրավիրեց Միացյալ Նահանգներ), դա ևս փաստ է:

Բայց բերեմ մի օրինակ, որպեսզի հասկանաք, թե Ամերիկյան միջազգային հանրապետական կենտրոնի անցկացրած սոցհարցումներում ինչպիսի զավեշտներ կարող են լինել։

2019 թ․-ին էր, կարծեմ՝ նրանք հրապարակել էին մի սոցիոլոգիական հարցում, որտեղ Հայաստանի ամենահեղինակավոր, ամենավարկանիշային կանայք 2-ն էին՝ Լենա Նազարյանը և Լիլիթ Մակունցը։ Դրանով եկեք էս թեման ավարտենք»։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս