ԱՄՆ-ն Իրանում խnցել է ավելի քան 5,500 թիրախ․ Պենտագոն

ԱՄՆ-ն Իրանի դեմ իրականացված գործողության ընթացքում խոցել է ավելի քան 5,500 թիրախ, այդ թվում՝ ավելի քան 60 նավ։ Այսպիսի պնդմամբ է հանդես եկել Պենտագոնի Կենտրոնական հրամանատարության ղեկավար Բրեդ Քուփերը:

«Այսօրվա դրությամբ մենք խոցել ենք ավելի քան 5,500 թիրախ Իրանի ներսում, ներառյալ ավելի քան 60 նավ»,- ասել է Քուփերը:

Կենտրոնական հրամանատարության ղեկավարի խոսքով՝ ԱՄՆ-ը ոչնչացրել է «Սուլեյմանի» դասի չորս հրթիռային կատեր:

Տեսանյութեր

Լրահոս