Իրանը և ԱՄՆ-ը կապի գիծ են ստեղծել Հորմուզի նեղուցի վերաբերյալ
ԱՄՆ-ի և Իրանի բանակցողները ստեղծել են կապի գիծ, որպեսզի լուծեն այն խնդիրները, որոնք կարող են առաջանալ նավերի մոտ Հորմուզի նեղուցը հատելիս, հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
Ինչպես հայտնում են իրանական պաշտոնական լրատվամիջոցները, Ղալիբաֆը պարզաբանել է, որ նման մեխանիզմը թույլ կտա խուսափել «կոնֆլիկտային իրավիճակներից և միջադեպերից»։
Բացի այդ, Ղալիբաֆի տեղեկություններով, Շվեյցարիայում վերջերս տեղի ունեցած բանակցությունների ընթացքում ԱՄՆ-ը և Իրանը համաձայնեցրել են իրանական ակտիվների՝ 12 մլրդ դոլարի չափով ապասառեցումը։
Ղալիբաֆը ԱՄՆ-ի հետ բանակցություններում իրանական պատվիրակության ղեկավարներից մեկն էր։

