Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրոպական միություն. Մարթա Կոս

Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրոպական միություն։ Այս մասին X-ի իր էջում գրել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը:

«Շնորհակալություն Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին նվերի և շատ լավ քննարկման համար։

Մենք հանդիպեցինք վաղը կայանալիք «Կապակցվածության օրակարգ» (Connectivity Agenda) հարթակի մեկնարկից առաջ, որտեղ մենք առաջ ենք տանելու Հայաստանը իր հարևանների և Եվրոպայի հետ ավելի լավ կապելու մեր աշխատանքը։

Սա հայ արտադրողներին կօգնի դիվերսիֆիկացնել իրենց արտահանումը և իրենց բարձրորակ արտադրանքից ավելին հասցնել նոր շուկաներ»,- գրել է Կոսը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930