Ճապոնիան կսկսի նավթ բաց թողնել ազգային պահուստներից
Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին հայտարարել է, որ երկիրը կսկսի նավթ բաց թողնել ազգային պահուստներից: Այս մասին հաղորդում է ճապոնական NHK հեռուստաալիքը:
Նշվում է, որ դա տեղի կունենա մարտի 16-ից:
Այս որոշումը կայացվել է Մերձավոր Արևելքում հակամարտության ֆոնին նավթի գնի աճի պատճառով:
Մեծ յոթնյակի երկրները նույնպես պատրաստակամություն են հայտնել Էներգետիկայի միջազգային գործակալության հետ ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ շուկաների վրա ճնշումը նվազեցնելու համար:
Ավելի վաղ The Wall Street Journal-ի աղբյուրները հայտնել էին, որ Էներգետիկայի միջազգային գործակալության առաջարկել է ռեկորդային ծավալի նավթ հանել իր ռազմավարական պահուստներից՝ նավթի գնի կտրուկ աճը զսպելու նպատակով: Կազմակերպության անդամ երկրներն ավելի քան 1,2 միլիարդ բարել նավթի ռազմավարական պաշարներ ունեն:
Իսպանիայի էներգետիկայի նախարար Սառա Աագեսենը հայտնել է, որ իր երկիրն աջակցում է ռազմավարական պահուստներից նավթ հանելու՝ Էներգետիկայի միջազգային գործակալության առաջարկին:



