«Իշխանությունն ունի նաև Թուրքիայի կողմից շատ լուրջ աջակցություն, որը հետևյալն է՝ եթե իշխանությունը, օրինակ, փորձի ուժը կորցնել, Թուրքիան պատրաստ է հարձակվել Հայաստանի վրա։ Այսինքն՝ եթե Թուրքիայի համար ՀՀ-ում նպաստավոր իշխանություն չլինի, նրանք պատրաստ են հարձակվել, դրա մասին հրապարակում է եղել մամուլում, իսկ Ադրբեջանում՝ ավելի բարձր մակարդակով խոսակցություններ։ Այս ամենն ընդդիմությանը հետ է պահում ավելի կոշտ գործողություններից։
Ֆրանսիայի մի շարք քաղաքական և հասարակական գործիչներ նախագահ Էմանուել Մակրոնին ուղղված բաց նամակ են ստորագրել` կոչ անելով խաղաղապահ զորակազմ ուղարկել Հայաստան: Այս մասին հայտնում է Le Point պարբերականը։
Թուրքիայի առափնյա պահպանության գլխավոր վարչությունը հայտնել է, որ Դարդանելի նեղուցով նավերի տարանցումը ժամանակավորապես սահմանափակվել է անտառային հրդեհի պատճառով, ինչի արդյունքում գրանցվել է տեսանելիության կտրուկ նվազում։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Շվեդիայի ԱԳՆ-ն կանչել է ՌԴ դեսպանին՝ ռուսական ինքնաթիռի կողմից Շվեդիայի օդային տարածքի խախտման առթիվ։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Դեյր ալ-Բալահ քաղաքի Շուհադ ալ-Աքսա հիվանդանոցը, որը Գազայի հատվածի կենտրոնական մասում գործող երկու բուժհաստատություններից մեկն է, գերծանրաբեռնված է ավելի քան չորս անգամ, և էլեկտրամատակարարման հետ կապված մշտական խնդիրների պատճառով բազմաթիվ հիվանդների կյանքը կարող է վտանգվել։
Թուրքիայում ընթացող «Eurosatory» ռազմական տոնավաճառի շրջանակներում ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև կնքվել է 30 մլն դլարանոց ռազմական համաձայնագիր։
Կարող է պահը գա, եւ այդպիսի որոշում էլ կայացվի, News.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու վարչապետը խոսում է Բելառուս չգնալու մասին, սակայն Ռուսաստանի մասով նման հայտարարություններ չեն արվում:
Հայաստանի Լոռու և Տավուշի մարզերում մայիսին տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների հետևանքով առավել շատ վնասներ կրած գյուղերին աջակցելու նպատակով Եվրոպական միությունը հատկացնում է 100 հազար եվրո մարդասիրական օգնություն։
Իրավապահ մարմինների աշխատակիցները Մոսկվայի մարզում մեկշաբաթյա ռեյդի շրջանակներում կասեցրել են միգրացիայի ոլորտում ավելի քան 5300 իրավախախտում, ավելի քան 1500 օտարերկրացի կվտարվի ՌԴ-ից: Այս մասին հաղորդել է Ռուսաստանի ներքին գործերի նախարարության Մոսկվայի մարզի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։
ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար ընտրելու համար անհրաժեշտ է կոնսենսուս դաշինքի անդամ բոլոր երկրների ղեկավարների միջև։
Սեուլում նշում են, որ Կորեայի ժողովրդական բանակն ապրիլից ամրացնում է սահմանը, այդ թվում` հակատանկային պատնեշների նման կոնստրուկցիաներ է կառուցում, ականներ տեղադրում և ճանապարհներ կառուցում։
Ցնցումները զգացվել են Քաշմար քաղաքում և հարևան բնակավայրերում։
Կինոյում առաջին դերը եղել է 1947 թվականին «Տունը ծովի մոտ» ֆիլմում։
Վիկտոր Ռիխտերը վերահաստատել է ԳԴՀ հանձնառությունը՝ աջակցել խաղաղության շուրջ բանակցությունների գործընթացին:
Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Ադրբեջանի հետ բանակցություններում Ռուսաստանը միշտ պաշտպանել է Հայաստանին։ Մոսկվա-Երևան տեսակամրջի ձևաչափով անցկացվող քննարկման ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը։
Akash 1S-ը հակաօդային պաշտպանության ժամանակակից համակարգ է, որն ունակ է խոցել ինքնաթիռները մինչև 30 կմ հեռավորության վրա՝ ապահովելով հուսալի պաշտպանություն օդային սպառնալիքներից:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են այս տարվա ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը վերաբերող հարցեր:
Լիբանանի խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերրին Բեյրութում ընդունել է ԱՄՆ նախագահի օգնականի տեղակալ և էներգետիկ անվտանգության հարցերով Պետքարտուղարության ավագ խորհրդական Էյմոս Հոքսթինին։
Ըստ Ստոլտենբերգի՝ Պեկինը փորձում է «երկակի խաղ խաղալ»՝ աջակցելով Ռուսաստանին ռազմական գործողություններում, միևնույն ժամանակ փորձելով պահպանել հարաբերությունները եվրոպական գործընկերների հետ։
Զրուցակիցները փաստել են Հայաստան-Էստոնիա երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի մասին` ընդգծելով շարունակական փոխայցերի կարեւորությունը:
ՆԱՏՕ-ն չի ավելացնում իր միջուկային մարտալիցքերի քանակը, սակայն արդիականացնում է իր միջուկային զսպման միջոցները, այդ թվում՝ կրող ինքնաթիռները
Թուրքիայի հատուկ ծառայությունները զգուշացրել են ռուս գործընկերներին և օգնել կանխել Մոսկվայում երկրորդ ահաբեկչությունը «Կրոկուս Սիթի Հոլ» համերգային սրահի վրա հարձակումից հետո: Տեղեկությունը հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Հայաստանի իշխանությունները պետք է ապահովեն անվտանգ աշխատանքային պայմաններ ԶԼՄ-ների բոլոր աշխատակիցների համար: Այս կոչով է հանդես եկել Մամուլի միջազգային ինստիտուտ (IPI)՝ անդրադառնալով հունիսի 12-ին ԱԺ-ի մոտ բողոքի ակցիաների լուսաբանման ընթացքում տասնյակ լրագրողների տուժելու դեպքերին։
Ցույցի կազմակերպիչները ոստիկանությանը մեղադրել են ավելորդ ուժ կիրառելու մեջ։ Բախումների ընթացքում վիրավորված 3 անձինք հոսպիտալացվել են։
Նոր կարևոր հանգրվան՝ CAESAR հրետանային համակարգերի ձեռքբերման պայմանագրի կնքմամբ
Մարտի 7-ին ֆոն դեր Լայենը որպես Եվրահանձնաժողովի ղեկավարի թեկնածու է առաջադրվել Բուխարեստում Եվրոպական ժողովրդական կուսակցության համագումարում։
Կողմերը շեշտել են նաև այն, որ իրենց ռազմական ծախսերը մինչև ՀՆԱ-ի 2 %-ի կհասցնեն ռեկորդային թվով՝ 23 դաշնակիցներ, ինչն «ավելի քան կրկնակի աճ է նախագահ Բայդենի կողմից պաշտոնն ստանձնելուց ի վեր»:
Ռուսաստանն այլ պետությունների ներքին գործերին միջամտելու «սովորություն» չունի, քանի որ սեփական փորձից գիտի՝ դա որքան վնասակար ազդեցություն կարող է ունենալ երկրի զարգացման վրա
Հայաստանի անցումը ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի «հովանոցի» տակ անհնարին կդարձնի Ռուսաստանի Դաշնության հետ և ՀԱՊԿ-ի շրջանակում միասնական պաշտպանական տարածքի պահպանումը, ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։