Բաժիններ՝

ԱՄՆ Սենատն իր աշխատակիցներին թույլատրել է արհեստական ​​բանականության գործիքներ օգտագործել իրենց աշխատանքում․ NYT

ԱՄՆ Սենատի աշխատակազմի աշխատակիցներին թույլատրվել է արհեստական բանականության (ԱԲ) վրա հիմնված մի քանի չատ-բոտեր օգտագործել՝ տեղեկատվության որոնման և փաստաթղթերի հետ աշխատելու համար։ Այս մասին հայտնել է The New York Times (NYT) պարբերականը՝ հղում անելով օրենսդիր մարմնի ներքին կարգադրությանը։

Ըստ հրապարակման՝ աշխատակիցներին պաշտոնապես թույլատրվել է օգտագործել Microsoft-ի Copilot, OpenAI-ի ChatGPT և Google-ի Gemini գործիքները։ «[Copilot-ը] կարող է օգնել Սենատի առօրյա աշխատանքներում, ներառյալ փաստաթղթերի կազմումն ու խմբագրումը, տվյալների ամփոփումը, ելույթների թեզերի և ճեպազրույցների նյութերի պատրաստումը, ինչպես նաև տեղեկատվության որոնումն ու վերլուծությունը», — նշված է փաստաթղթում։

Սենատում հավաստիացրել են, որ Copilot ներբեռնվող տվյալները մնում են «կառավարության համար նախատեսված Microsoft 365 պաշտպանված հարթակում»։ Միևնույն ժամանակ չի հստակեցվում, թե ինչպես են մշակում և ուր են տեղեկատվություն ուղարկում մյուս թույլատրված չատ-բոտերը, և ինչպես են դրանց հետ աշխատում գաղտնի տվյալների հասանելիություն ունեցող աշխատակիցները։

Ըստ պարբերականի տեղեկությունների՝ նմանատիպ թույլտվություն են ստացել նաև Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի որոշ աշխատակիցներ։ Որոշ պաշտոնյաների օգնականների թույլատրվել է օգտագործել Copilot, Gemini, ChatGPT, ինչպես նաև Anthropic ընկերության Claude գործիքը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս