ԱՄՆ նախագահը կրկին խոսել է Իրանի հետ պատերազմի մոտալուտ ավարտի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կարող է շուտով ավարտվել, քանի որ «գործնականում այնտեղ ոչինչ չի մնացել թիրախավորելու». փոխանցում է BBC-ին։

«Երբ ես ցանկանամ, որ պատերազմն ավարտվի, այն կավարտվի», – ասել է Թրամփը։Չնայած ԱՄՆ նախագահը հրապարակավ պնդում է, որ գործողությունը մեծ մասամբ հասել է իր նպատակներին, սակայն ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտոնյաները նշում են, որ մարտական ​​գործողությունների ավարտի վերաբերյալ որևէ հրահանգ չի տրվել։

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացն իր հերթին հայտարարել է, որ պատերազմը կշարունակվի «առանց որևէ ժամանակային սահմանափակման՝ այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, մինչև Իսրայելը հասնի իր բոլոր նպատակներին և արձանագրի վճռական հաղթանակ»։

Իսրայելցի և ամերիկացի պաշտոնյաները հայտարարում են, որ պատրաստվում են Իրանին առնվազն ևս երկու շաբաթ տևողությամբ հարվածներ հասցնել»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031