Սպիտակ տունը կարծում է, որ կարող է հանդուրժել նավթի բարձր գները մոտ երեքից չորս շաբաթ, նախքան դրանք կդառնան լուրջ քաղաքական խնդիր
Թրամփի վարչակազմը կարծում է, որ կարող է դիմակայել նավթի գների կարճատև թանկացմանը՝ մինչև չորս շաբաթ, նախքան քաղաքական վնասը կդառնա անդառնալի, հայտնում է Politico-ն։
Վարչակազմի պաշտոնյաների վստահությունն ամրապնդվեց երեքշաբթի օրը, երբ նավթի գինը մեկ բարելի դիմաց $120-ից նվազեց մինչև $80՝ հաստատելով նրանց տեսակետը, որ գնային թռիչքները ժամանակավոր են և վերահսկելի։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Թեյլոր Ռոջերսը նշել է, որ Թրամփը հստակ հասկացրել է՝ նավթի և գազի գների բարձրացումը կարճաժամկետ խափանում է։
«Ի վերջո, երբ ռազմական նպատակներն իրագործվեն և իրանական ահաբեկչական ռեժիմը չեզոքացվի, նավթի ու գազի գները կրկին արագորեն կնվազեն՝ հնարավոր է նույնիսկ ավելի ցածր մակարդակի, քան մինչև հարվածների սկսվելը: Արդյունքում ամերիկյան ընտանիքները երկարաժամկետ հեռանկարում մեծ օգուտ կստանան»,- ասել է Ռոջերսը։



