Ռուբիոյի մեծ կոշիկները. Թրամփը գործընկերներին նվիրել է 145 դոլար արժողությամբ կոշիկներ, որոնք նրանք վախենում են չհագնել
Ամերիկյան մեդիայում քննարկվում է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կոշիկների չափը։ Լրագրողների հրապարակած լուսանկարներում նկատել են, որ նրա կրած դասական սև կոշիկները նկատելիորեն մեծ են թվում։
Այս թեման քննարկման առարկա է դարձել այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր վարչակազմի կարևոր անդամներին և մոտ գործընկերներին, այդ թվում՝ փոխնախագահ Վենսին, պետքարտուղար Ռուբիոյին և պաշտպանության նախարար Հեգսեթին Florsheim-ի մոտ 145 դոլար արժողությամբ նույնանման դասական կաշվե կոշիկներ է նվիրել։
The Times-ի հրապարկման համաձայն՝ կոշիկներից որոշները նկատելի մեծ էին նրանց համար, բայց նրանք դրանք կրում էին Թրամփի վախից։
Հրապարակման համաձայն՝ Թրամփը նման նվերների համար վճարում է իր սեփական գրպանից և ուշադիր հետևում է, թե արդյոք ստացողները կրում են դրանք:



