Ընդամենը 10 տարի առաջ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին համայն աշխարհով տարածված «Հիշում եմ և պահանջում» կարգախոսն այսօր պետք է վերափոխվի «Հիշում եմ և ամաչում» չբարձրաձայնվող գործողության, որից հետո միայն Հայաստանում իրավիճակի և իշխանության փոփոխության միջոցով հնարավոր կլինի վերադառնալ պահանջի իրավունքին։
Սպասվում է, որ ավելի քան 200 000 մարդ կմասնակցի Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությանը: Այս մասին հայտնում է Reuters–ը:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է, որ դեսպան Քվինը ծաղիկներ է դրել Ծիծեռնակաբերդի անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով զոհված հայերի հիշատակին։
Հայաստանի իշխանության, գլխավորապես՝ Նիկոլ Փաշինյանի գործողությունները շատերի կողմից գնահատվում են՝ որպես ոչ կոմպետենտություն, ապաշնորհություն կամ հոգեկան անհավասարակշռության արտահայտություն։
«Բառ չեմ գտնում նկարագրելու այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում: Երբևէ չէինք պատկերացնի, որ Հայաստանի իշխանությունը կարող է այսպիսի լկտի դիրքորոշում ունենալ հայ ժողովրդի դեմ: Դա է պատճառը, որ ես հաճախ տպավորություն ունեմ, որ Հայաստանի վարչապետի աթոռին նստած է ոչ թե Փաշինյանը, այլ՝ Ալիևը, և ինչ ուզում՝ անում է: Եթե Ալիևը նստեր ՀՀ վարչապետի աթոռին, ավելի վատ բաներ չէր կարող անել, քան այն, ինչ Փաշինյանն արդեն անում է»:
Սպիտակ տունը հրապարակել է նախագահ Դոնալդ Թրամփի ապրիլքսանչորսյան ուղերձը։ Նախագահ Թրամփն իր ուղերձում չի օգտագործել «Ցեղասպանություն» տերմինը` փոխարենը նշել է «Մեծ Եղեռն»-ի մասին։
«Այսօրվա ուղերձում Թուրքիայի պատասխանատվության մասին որևէ խոսք չկա. քաղաքական գնահատական տրված չէ, հետևապես, հարց՝ ժխտողականությունը հո պոզով-պոչով չի՞ լինում։ Փաշինյանն ավելին է անում, քան թուրքական թեզեր գեներացնողները»,- ասաց Սուրենյանցը՝ ուշադրություն հրավիրելով նաև Փաշինյանի կողմից անընդհատ կրկնվող Մեծ եղեռն ձևակերպման վրա, որն իրավական պատասխանատվություն չենթադրող ձևակերպում է։
«Մենք փորձում ենք շտկել այդ որոշման սխալները և վերականգնել արդարությունը: Դա վերաբերում է նաև նրանց, ում կարիերան տուժել է պատվաստման վերաբերյալ նախորդ վարչակազմի կողմից չեղարկված հրամանի պատճառով»,- ասել է նա:
Ուկրաինայի «Ազգային փոքրամասնությունների մասին» 2022 թվականի օրենքը խտրական է ռուսախոսների, հայոց լեզվի կրողների և գնչուների նկատմամբ՝ համեմատած ԵՄ լեզուներով խոսող փոքրամասնությունների հետ, ասվում է ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեի անդամների եզրակացություններում՝ Ուկրաինայում իրավիճակի ուսումնասիրությունից հետո։
Հունաստանի Կալամարիա քաղաքի քաղաքապետ Քրիսա Արապօղլուն «Ֆեյսբուք»-ի իր էջում արած հայտարարությամբ անդրադարձել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին՝ ընդգծելով. «Հայերի և պոնտացիների հիշատակը պարզապես անցյալի մի մաս չէ։ Դա մի բոց է, որ մեզ առաջնորդում է։ Դա պարտականություն է, պատասխանատվություն և խոստում, որ այլևս երբեք թույլ չենք տա, որ մոռացությունը թաքցնի ճշմարտությունը։
Եվրախորհրդարանի պատգամավոր, «Բանականության ձայնը» կուսակցության առաջնորդ Աֆրոդիտե Լատինոպուլուն հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-րդ տարելիցի կապակցությամբ՝ նշելով, որ Ցեղասպանությունը ճանաչելու Թուրքիայի համառ մերժումը վիրավորանք է զոհերի հիշատակին և վտանգավոր նախադեպ ապագայի համար։
Պատգամավորի համար մտահոգիչ է նաև 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի գործողությունների հետևանքով էթնիկ զտման ենթարկված և իրենց հայրենիքից վտարված հայ բնակչության թեման: Նա ընդգծեց, որ հայ ժողովուրդն իր պատմական հայրենիքում շարունակում է մնալ հալածանքի և տեղահանման թիրախ։
Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանը և դեսպանության դիվանագիտական անձնակազմն ապրիլի 24-ին մասնակցել են Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցված հոգեհանգստի պատարագին:
Դեռ 1955 թվականից, երբ սկսել էի իմ բանահավաքչական գործունեությունը՝ Արևմտյան Հայաստանից վերապրածների բանահյուսությունը գրի առնելով, այդ ընթացքում չեմ զլացել, իմ ուշադրությունից չեն վրիպել նաև այդ թուրքալեզու քառյակները, երգերը, օրօրոցայինները, նաև՝ տարբեր բնույթի ու ժանրի ստեղծագործություններ, հերոսապատումի երգեր թուրքերենով։
Ամեն տարի այս օրը մենք վերադառնում ենք մարդկության պատմության ամենամեծ ողբերգություններից մեկին
Մենք ձգտում ենք հասնել մարդասիրական հիմնական նպատակին, այն է՝ կանխել նման հանցագործությունների և ողբերգությունների կրկնությունն աշխարհի ցանկացած կետում։ Մենք վերստին հաստատում ենք մեր հանձնառությունը՝ շարունակելու մեր պայքարը հանուն ճշմարտության և արդարության
Ռուսաստանը լույս ապրիլի 24-ի գիշերը հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Կիևին, որի հետևանքով զոհվել է առնվազն 9 մարդ, ևս 70-ը՝ վիրավորվել
Ես հպարտ եմ, որ Բուլղարիան ապաստան և զարգացման հնարավորություններ է ընձեռել փրկվածներին։ Նրանց ժառանգներն այսօր լավագույնս ինտեգրված հայ համայնքի կորիզն են կազմում, որը նշանակալի ներդրում ունի մեր երկրի զարգացման գործում:
Իրանի արտգործնախարարության ղեկավար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ պատրաստ է առաջին քայլն անել և այցելել Բեռլին, Լոնդոն և Փարիզ՝ «եվրաեռյակի» երկրների (Գերմանիա, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա) հետ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ իրադրության կարգավորման բանակցությունների վերագործարկման համար։
Ի պատասխան՝ Պակիստանը փակել է Հնդկաստանի հետ սահմանին գտնվող «Վագահ» անցակետը, ինչպես նաև իր օդային տարածքը հնդկական և Հնդկաստանի սեփականություն հանդիսացող ավիաընկերությունների համար
Ընդգծվում է, որ միջոցառումը կազմակերպվել է Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահության և տեղի Հայ դատի խորհրդի կողմից։
Մեծ Բրիտանիան պատժամիջոցների նոր փաթեթ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ. այն ներառում է 150 առևտրային սահմանափակում:
Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։
Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրակոս Միցոտակիսը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-ամյա տարելիցի կապակցությամբ:
Բրիտանական կառավարությունն ավելի վաղ ընդգծել էր, որ Ասադի իշխանության կողմնակիցների նկատմամբ սահմանված պատժամիջոցները կպահպանվեն:
Ձախողումը այս հարցում կնշանակի, որ ուժն է սահմանում իրավունքը, և որ 1915թ.-ի, 1945թ.-ի ու 1994թ.-ի դասերը ոչինչ չեն նշանակում։ Դա կխրախուսի բռնապետերին, կլռեցնի վերապրածներին և «այլևս երբեք» արտահայտությունը կդարձնի ընդամենը պատմական ձևականություն։
Իրավիճակն ավելի է սրվել այն բանից հետո, երբ 2019 թվականին Հնդկաստանը Քաշմիրը զրկեց կիսաինքնավար կարգավիճակից։
Այսօր ավստրալահայերը հիշում են Օսմանյան կայսրության կողմից իրականացված սարսափելի վայրագությունները
Այս հավատով աղոթք վերառաքենք առ Աստված և հայցենք մեր սուրբ նահատակների բարեխոսությունը, որ մարդկության կյանքում տեղ չգտնեն եղեռնական ոճրագործությունները, և հարուցյալ Քրիստոսի շնորհների ներքո խաղաղ ու ապահով լինեն մեր հայրենիքն ու մեր ժողովուրդը ի սփյուռս աշխարհի, և հույսով ամուր ու սիրով միասնական՝ ի զորու լինենք հաղթահարելու մեր առջև ծառացած բոլոր փորձությունները:
Ուկրաինայի մայրաքաղաքը հարձակման է ենթարկվել հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով։ Կիևում հարձակման հետևանքով զոհվել է 9 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 70-ը: