ԱՄՆ-ում ակնարկում են զորահավաքի մասին. երիտասարդությունը կփախչի Կանադա կամ Մեքսիկա. Արթուր Խաչիկյան
168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն է:
Զրույցի ընթացքում հիմնական ուշադրությունը սևեռվել է Իրանի շուրջ առկա լարվածությանը:

Քննարկվել են Իսրայելի և ԱՄՆ-ի ռազմավարական հաշվարկները, նրանց գործողությունների հնարավոր հետևանքները, Թրամփի հնարավոր իմպիչմենտը և աշխարհակարգի փոփոխությունները:
Զրույցի առանձին հատված վերաբերում էր հակամարտության մեջ քրդական գործոնի և Ադրբեջանի ներգրավման ռիսկերին:
Բացի այդ, շոշափվել են Հայաստանի տարածքով Ադրբեջանի և Նախիջևանի միջև հնարավոր հումանիտար միջանցքի հարցերը, ինչպես նաև քննարկվել է Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունն ու դրա հնարավոր հետևանքները երկրի ազգային շահերի համար:
Դիտարկվել է նաև Ռուսաստանի և Թուրքիայի դիրքավորումը ներկայիս աշխարհաքաղաքական կոնֆիգուրացիայում և տեղի ունեցող գործընթացների ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգության վրա:
Հայկ Դերզյան



