Թուրքական մամուլում տարածվում են լուրեր, համաձայն որոնց, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն չեղարկել է թուրքական ապրանքների ներկրումը սահմանափակելու մասին օրենքը:
Ողջ հարավկովկասյան տարածաշրջանի կայունությունը կախված է Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերություններից։ Այս մասին Բաքվում ՌԴ նախագահի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Բեռլինը Կիևին է փոխանցել ևս մեկ IRIS-T SLS հակաօդային պաշտպանության համակարգ (դրանց ընդհանուր թիվը երեք է), հրետանային արկեր, անօդաչու թռչող սարքեր և այլ զինատեսակներ։ Այս մասին է վկայում Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության՝ օգոստոսի 19-ին թարմացված ցանկը, որը հրապարակվել է Գերմանիայի կառավարության կայքում։
«Ռուսաստանի համար դժվար է հասկանալը, թե ինչու է Երևանը սաբոտաժի ենթարկում Սյունիքի մարզում հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ պայմանավորվածությունը»,-Ռուսաստանի առաջին ալիքի եթերում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Հարավային Կովկասի ամուր խաղաղությունն ու կայունությունը լիովին համապատասխանում են տարածաշրջանի բոլոր երկրների և ժողովուրդների արմատական շահերին: Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ադրբեջանցի գործընկերոջ` Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրել է Ռուսաստան այցելել՝ իրեն հարմար ժամանակ, հայտնում է Կրեմլի կայքը։
ՌԴ-ն հայտնել է, որ վերահսկողության տակ է վերցրել միջազգայնորեն չճանաչված Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության «Վիյեմկա» երկաթուղային կայարանը և Արտեմովո բնակավայրը: Այս մասին հաղորդել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ և «Իսլամական ջիհադ» խմբավորումները ստանձնել են Թել Ավիվում իրականացված ահաբեկչության պատասխանատվությունը և սպառնացել նոր գրոհներ նախապատրաստել։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է ՀԱՄԱՍ-ի պաշտոնական Telegram ալիքում։
Ցավոք, իմ և մեր գործընկերների կողմից հրապարակվող աղաղակող փաստերին այս կամ այն միջազգային կազմակերպությունները բավարարվում են միայն արարողակարգային հայտարարություններ անելով։ Իսկ դրանք որևէ ազդեցություն չեն ունենում Ադրբեջանի վրա, որովհետև դրանց չեն հաջորդում իրավական գործընթացներ։
Բաքվում ավարտվել են Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի բանակցությունները։ Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Իրանն ու Հայաստանը կարևորում են տարածաշրջանի և նրա սահմանների կայունությունն ու անվտանգությունը, պատրաստ են զարգացնել բազմակողմանի հարաբերություններ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին։
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև 2020թ․ հակամարտության կարգավորման շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերման գործում եղել է առանցքային։
Ռուսաստանը ուրախ կլինի, եթե կարողանա օժանդակել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը և երկրների միջև սահմանի սահմանազատմանը։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հետ նեղ ձևաչափով բանակցությունների սկզբում։
Պակիստանի Փունջաբի նահանգում մոլեգնող մուսսոնային անձրևների պատճառով 84 մարդ է զոհվել, 224 մարդ՝ վիրավորվել։ Վնասվել է 245 տուն։ Այս մասին հաղորդում է Express Tribune պարբերականը՝ վկայակոչելով Տարերային աղետների դեմ պայքարի նահանգային վարչությունը։
Ղրղզստանի և Տաջիկստանի տեղագրական խմբերի ներկայացուցիչները քննարկել են սահմանային գծի նկարագրությունն այն հատվածներում, որոնք մնում են չբաժանված: Այս մասին հաղորդել են Ղրղզստանի նախարարների կաբինետի մամուլի ծառայությունում։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որն օգոստոսի 18-ից պետական այցով գտնվում է Ադրբեջանում, այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ կշարունակի քննարկել երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային օրակարգի հարցերը։ Այս մասին հանդիպման մեկնարկին հայտնել է Ալիևը։«Այսօր պետական այցի շրջանակներում մենք շարունակում ենք մեր շփումը։
Պարզ է, բոլորին հայտնի է, որ Ռուսաստանն էլ բախվում է ճգնաժամերի, մասնավորապես ուկրաինական ուղղությամբ, բայց Հարավային Կովկասում Ռուսաստանի պատմական ներգրավվածությունը թելադրում է մեզ մասնակցության անհրաժեշտություն ռեգիոնալ գործընթացներին, ասում է Պուտինը:
Բաքվում մեկնարկել է Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը, հայտնում են ադրբեջանական պաշտոնական աղբյուրները։
Ռուսաստանն ուրախ կլինի, եթե կարողանա ինչ-որ բան անել խաղաղության պայմանագրի ստորագրման, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը սահմանազատելու համար. այս մասին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտնել է, որ իրենք անհրաժեշտ ամեն ինչ արտադրում են տեղական ռազմարդյունաբերական կառույցներում:
Չինական և ֆիլիպինյան նավերը բախվել են Հարավչինական ծովում երկու պետությունների միջև վիճելի տարածքների շրջանում դիմակայության ժամանակ։ Ինչպես տեղեկացնում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը, այս մասին հաղորդել է Չինաստանի առափնյա պահպանության ծառայությունը։
Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիի այցն Ուկրաինա։ ՏԱՍՍ-ի փոխամամբ՝ այս մասին ասված է երկրում հավատարմագրված լրագրողներին ուղարկված հաղորդագրության մեջ։
Չեմ կարծում՝ COP-29-ի անցկացման վայրը փոխեն, բայց դրանից մի բան ստանալ հնարավոր է. Լարիսա Ալավերդյան
Սիրելի Սփյուռք, մի նեղացեք մեզնից, ձեզ զատողը մենք չենք, Փաշինյանն է, բարձրացրեք ձեր ձայնը. մասնակից
Ի՞նչ է, ՄԱԿ-ը չի՞ տեսնում, որ Բաքվում հայ գերիներ են պահվում. «Հայկանդուխտ» կազմակերպություն
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու նրա կինը՝ Մեհրիբան Ալիևան երեկ իրենց տանը ճաշել են երկօրյա պաշտոնական այցով Բաքու ժամանած Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Ռուսաստանն ու Ադրբեջանը շարունակում են քննարկել Արցախում ՌԴ գլխավոր հյուպատոսություն բացելու հնարավորության հարցը»,- ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն։
Չիկագոյում այսօր մեկնարկում է ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ազգային համագումարը, որը կտևի մինչև օգոստոսի 22-ը։
#ՀԻՄԱ. ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ՄԱԿ-Ի ԴԻՄԱՑ. ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ԲԱՔՎՈՒՄ ՊԱՀՎՈՂ ՀԱՅ ԳԵՐԻՆԵՐԻՆ.# ՈւՂԻՂ
ՌԴ գլխավոր դատախազությունն անցանկալի է ճանաչել Ռուսաստանում ամերիկացի դերասան Ջորջ Քլունիի հիմնադրամի գործունեությունը։ Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը: