Եվրամիությունը հայտարարել է Ադրբեջանի տնտեսության դիվերսիֆիկացիայի աջակցության նպատակով նպատակաուղղված օգնության տրամադրման շարունակականության մասին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ֆինանսները, էկոնոմիկան և դատական իշխանությունը։
Դերասան Ջոն Վոյթը՝ Անջելինա Ջոլիի հայրը, մեկնաբանելով Բրեդ Փիթի եւ իր դստեր ամուսնալուծությունը, հայտարարել է, որ պատահածը շփոթեցրել է իրեն, եւ առաջարկել է աղոթել:
Գրքի հեղինակը Բեռլինում Reuters գործակալության թղթակից, մասնագիտությամբ պատմաբան Անդրեաս Ռինկեն է, որը կանցլերի կյանքին հետեւում է արդեն 16 տարի:
Պաղեստինցիները պետք է ճանաչեն Իսրայելը, իսկ Իսրայելը՝ հրաժարվի օկուպացիայից, հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Երևանում Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսին «Իսկանդեր» օպերատիվմարտավարական հրթիռային համալիրի և ռուսական այլ զինատեսակների ներկայացմանը:
Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 20-ին հանդիպել է Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչի հետ:
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն շնորհավորական ուղերձ է հղել` Հայաստանի Հանրապետության Անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ:
Հունաստանը մերժել է ապաստան տրամադրել թուրք 8 զինծառայողներից 3-ին, որոնք Թուրքիայից փախել էին հեղաշրջման փորձից հետո, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով իրավապահ մարմիններում աղբյուրներին։
Իտալիայի Բոլոնյա քաղաքի դատախազությունը խնդրում է արխիվ ուղարկել գործը, որը հարուցվել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի որդու՝ Բիլալ Էրդողանի նկատմամբ, հայտնում է իտալական ANSA գործակալությունը։
Հաջորդ տարվա հունիսից Եվրամիության ներսում շարժական կապը տեւողությամբ եւ փոխանցվող տվյալների ծավալով լինելու է առանց սահմանաչափի:
Ռուսաստանցիերի թիվը, որոնց անհանգստացնում է Ռուսաստանի աճող մեկուսացումը մյուս երկրներից, կրճատվել է՝ 36%-ից հասնելով մինչև 29%-ի, վկայում են «Լևադա-կենտրոնի» հարցման արդյունքները։
Իրաքի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ ծառայությունից հեռացրել է երկրի ֆինանսների նախարար Խոշիյար Զիբարին՝ նրան մեղադրելով կոռուպցիայի և պետական միջոցների ոչ թիրախային օգտագործման մեջ, հայտնում է Reuters-ը։
Այսօր շարունակվել է ANS անկախ հեռուստառադիոընկերության՝ Ադրբեջանի Գերագույն դատարան ներկայացված բողոքի գործով դատական գործընթացը՝ կապված Բաքվի Վերաքննիչ դատարանի որոշման հետ ANS-ի լիցենզիայի գործունեությունը դադարեցնելու մասին, հայտնում է ադրբեջանական haqqin.az պորտալը։
ՌԴ ԱԳՆ-ի և Գերմանիայի ԱԳՆ-ի ղեկավարներ Սերգեյ Լավրովն ու Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը սկսել են իրենց հանդիպումը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում, հայտնում է TASS-ը։
Իրանի Մազանդերան հյուսիսային նահանգում բժշկական ծառայություն իրականացնող մեկ ուղղաթիռ Է կործանվել, զոհվել Է մեկ մարդ, տեղեկացնում է իրանական հեռուստատեսությունը։
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Չինաստանի և Ադրբեջանի հետ համատեղ ստեղծել է Equity Participation Fund ներդրումային հիմնադրամ, հիմնադրամում ներդրումների ընդհանուր գումարը կազմել է 350 մլն եվրո։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ Ուկրաինային աջակցող խոսքերը Ղրիմի պատկանելության հարցում, կարող են բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունը։ Այս մասին հայտարարել են ՌԴ Դաշնային խորհրդից, տեղեկացնում է korrespondent.net-ը։
Արաբական ԶԼՄ-ները հայտնել են սիրիական ռազմական ինքնաթիռի խոցման մասին Դամասկոսից արևելք՝ Էլ-Կալամուն շրջանում։
ADEX-2016 (Azerbaijan defense exhibition) ցուցահանդեսը տեղի կունենա սեպտեմբերի 27-30-ը Բաքվում։
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին շնորհավորել է Հայաստանի անկախության 25-ամյակի առթիվ և եղբայրական հայ ժողովրդին մաղթել խաղաղություն ու բարեկեցություն:
Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ Ադրբեջանն արդեն մի քանի ամիս է մերժում է իրականացնել գագաթաժողովներին նախագահների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները՝ դրանով իսկ խոչընդոտելով բանակցային գործընթացի առաջընթացի նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանը։
Ամերիկացի հայտնի դերասան Ջոշ Դյուամելը շնորհավորել է հայ ժողովրդին ՀՀ անկախության 25-ամյակի կապակցությամբ:
Եվրոպայի Խորհրդի Վենետիկի հանձնաժողովը իր նախնական կարծիքում քննդատել է Ադրբեջանի Սահմանադրության փոփոխությունները, որոնք համընդհանուր քննարկման են դրվելու սեպտեմբերի 26-ին կայանալիք հանրաքվեում։
Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևի առողջական վիճակը նորմալ է, սակայն նա դեռևս գտնվում է Թուրքիայում, հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով հանրապետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
Դոնալդ Թրամփի հաղթանակը նախագահական արշավում իդեալական կերպով ձեռնտու կլինի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, գրում է Times-ը։
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուերտեն Եվրամիությանը գրողի ծոցն է ուղարկել՝ ի պատասխան թմրավաճառների դեմ պայքարի միջոցների մեթոդների քննադատության, հայտնում է Aljazeera-ն։
Իսրայելի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ դեսպանության տարածք է փորձել ներխուժել դանակով զինված մի տղամարդ, սակայն չեզոքացվել է անվտանգության աշխատակցի կողմից։
Նվազագույնը 12 ոստիկան է վիրավորվել ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի Շառլոտ քաղաքում ոստիկանության կողմից սևամորթ տղամարդու սպանությունից հետո, հայտնում է BBC-ն։
Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Անխել Մարիա Վիլյարի ընտանիքում մեծ ողբերգություն է:
Սիրիական ռազմաօդային ուժերը չէին կարող գրոհել Հալեպում մարդասիրական ավտոշարասյունը, քանի որ գիշերը հնարավորություն չունեն իրականացնել թռիչքներ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։