Լավրովը բացատրել է, թե ինչու սիրիական ավիացիան չէր կարող ռմբակոծել Հալեպի մարդասիրական ավտոշարասյունը
Սիրիական ռազմաօդային ուժերը չէին կարող գրոհել Հալեպում մարդասիրական ավտոշարասյունը, քանի որ գիշերը հնարավորություն չունեն իրականացնել թռիչքներ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Հիշեցնենք, որ երեքշաբթի գիշեր Սիրիայի Կարմիր մահիկի և ՄԱԿ-ի մարդասիրական ավտոշարասյունը ռմբակոծվել էր Հալեպ քաղաքից հյուսիս-արևմուտք ընկած տարածքում։
ԱՄՆ-ի կարծիքով՝ հարվածը կարող էր հասցնել կա՛մ Սիրիայի կառավարական բանակը, կա՛մ Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերը։
Ընդ որում՝ Վաշինգտոնը կարծում է, որ հարձակման պատասխանատվությունը կրում է Մոսկվան։
Վերլուծաբանների խոսքով՝ Սիրիայում սեպտեմբերի 12-ին ուժի մեջ մտած հրադադարը խախտվել է այդ ավիահարվածով։
Երկուշաբթի հասցված ավիահարվածը ոչնչացրել էր շարասյան 31 մեքենաներից 18-ը։ Բեռը մարդկանց պետք է հասցներ հացահատիկ, տաք հագուստ և դեղամիջոցներ։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուերը հարձակումն անվանել է միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում։