Բաժիններ՝

ԵՄ-ն Ադրբեջանին հատկացրել է 13.5 մլն եվրոյի չափով օգնություն

Եվրամիությունը հայտարարել է Ադրբեջանի տնտեսության դիվերսիֆիկացիայի աջակցության նպատակով նպատակաուղղված օգնության տրամադրման շարունակականության մասին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ֆինանսները, էկոնոմիկան և դատական իշխանությունը։ Այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։

Ինչպես գործակալությանը հայտնել են Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչությունից, հիմնադրամի օգնությունը՝ 13.5 մլն եվրոյի չափով, հատկացվելու է մանր ու միջին բիզնեսի մրցունակության բարձրացման և արտահանման հնարավորությունների ընդլայման նպատակով, ինչպես նաև բիզնես միջավայրի բարելավմանը։

«Տեխնիկական համագործակցության հիմնադրամ» ծրագրի նպատակն է բարձրացնել մանր և միջին բիզնեսի մրցունակությունը, ուժեղացնել երկրի նավթային ՀՆԱ-ն, ստեղծել նոր աշխատատեղեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս