Ֆիլիպինների սկանդալային նախագահը ԵՄ-ին միջնամատն է ցուցադրել
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուերտեն Եվրամիությանը գրողի ծոցն է ուղարկել՝ ի պատասխան թմրավաճառների դեմ պայքարի միջոցների մեթոդների քննադատության, հայտնում է Aljazeera-ն։
Տեղի ձեռնարկատերերի հետ հայրենի Դավաո քաղաքում հանդիպմանը Ֆիլիպինների նախագահը ԵՄ-ին մեղադրել է կեղծավորության և Մերձավոր Արևելքի և Ասիայի երկրների՝ եվրոպացիների օկուպացիայի ժամանակ սեփական մեղքերը քավելու փորձի մեջ։
«Ես կարդացել եմ Եվրամիության հայտարարությունը և ասում եմ՝ գնացեք գրողի ծոցը»,- ասել է Դուերտեն՝ ցուցադրելով միջնամատի հայտնի ժեստը։
Ավելի վաղ նա ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային էր վիրավորել և սպառնացել նրան անիծել Լաոսի գագաթաժողովի ժամանակ։