Բաժիններ՝

ՎԶԵԲ-ն Ադրբեջանի և Չինաստանի հետ համատեղ ներդրումային հիմնադրամ է ստեղծել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Չինաստանի և Ադրբեջանի հետ համատեղ ստեղծել է Equity Participation Fund ներդրումային հիմնադրամ, հիմնադրամում ներդրումների ընդհանուր գումարը կազմել է 350 մլն եվրո։

Ինչպես գրում է Financial Times-ը, ՎԶԵԲ-ն այս շաբաթ ավարտել է հիմնադրամի ֆինանսավորման առաջին ռաունդը։

Չինաստանը 250 մլն եվրո է ներդրել պետական արժութային հիմնադրամի մեջ, Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը՝ 100 մլն եվրո։

Ավելի վաղ Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը հայտարարել էր, որ պլանավորում է 100 մլն եվրո ներդնել ՎԶԵԲ-ի բաժնետերերի հատուկ հիմնադրամում։
Բաժնետերերի հիմնադրամը ինստիտուցիոնալ ներդրողների համար ստեղծում է հնարավորություն՝ ներդնել կապիտալի երկարաժամկետ աճին միտված ներդրումներ ֆինանսական, արդյունաբերական, գյուղատնտեսական, ենթակառուցվածքային, էներգետիկ ոլորտներում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս