Ակնկալում եմ աշխատել Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի հետ. Կանադայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն շնորհավորական ուղերձ է հղել` Հայաստանի Հանրապետության Անկախության 25-­րդ տարեդարձի կապակցությամբ:

«Այսօր մենք միանում ենք Կանադայում, Հայաստանում և ողջ աշխարհում ապրող հայերին՝ տոնելով Անկախության 25-­րդ տարեդարձը:

Կանադան և Հայաստանի Հանրապետությունը դինամիկ և բարեկամական հարաբերություններ ունեն, որոնք արմատացել են ժողովրդավարության և ազատության, երկկողմ հարաբերությունների համընդհանուր արժեքներում, ինչպես նաև միջազգային կազմակերպություններում, այդ թվում` Ֆրանկոֆոնիայի, մեր համագործակցության շրջանակում:

Ես ակնկալում եմ աշխատել Նախագահ Սերժ Սարգսյանի և նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ՝ հետագայում մեր երկրների հարաբերություններն ամրապնդելու և գլոբալ ու տարածաշրջանային խնդիրների շուրջ համագործակցելու ուղղությամբ, ինչպիսիք են խաղաղությունն ու անվտանգությունը:

Կանադայի կառավարության, Սոֆիի և իմ անունից կոչ եմ անում բոլոր կանադացիներին անդրադառնալ այն կարևոր ներդրումներին, որոնք հայկական ծագում ունեցող կանադացիներն ունեցել են մեր ազգի համար և մեր լավագույն բարեմաղթանքները հայտնում բոլորին, ովքեր տոնում են այս օրը»:

Տեսանյութեր

Լրահոս