Բաժիններ՝

Թրամփի հաղթանակը իդեալական կլինի Պուտինի համար. Times

Դոնալդ Թրամփի հաղթանակը նախագահական արշավում իդեալական կերպով ձեռնտու կլինի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, գրում է Times-ը։

«Վլադիմիր Պուտինը մարդ է, որն այդքան էլ ծանրաբեռնված չէ սկզբունքներով, սակայն հավատում է «ակն ընդ ական, ատամն ընդ ատաման» հին կանոնին»,- գրում է պարբերականը։

Թերթը գրում է, որ Պուտինը երբեք չի կասկածել, որ Վրաստանում՝ Վարդերի և Ուկրաինայում՝ Նարնջագույն հեղափոխությունների հետևում կանգնած է ԿԸՀ-ն։
«Կրեմլի ղեկավարի համար հիմա եկել է հատուցման ժամը։ Պուտինի կիբերթալանչիները գործի են անցել։ Ռուսաստանը նախկինում երբեք չի եղել այդքան ուղղակիորեն ներգրավված ամերիկյան նախագահական արշավում»,- գրում է Times-ը՝ հիշեցնելով ԱՄՆ-ի վերջին կիբերհարձակումների մասին, որոնք մամուլն ու քաղաքական գործիչները բացատրել են ռուս ցանցահենների գործոնով։

Այդ թաքուն քարոզարշավից օգտվում է այսօր Թրամփը, որը չի թաքցնում իր հիացմունքը Պուտինի հանդեպ, գրում է թերթը։

Հնարավոր է, Թրամփը Պուտինին ներկայացնում է «ուժեղ ձեռք», վճռական ու իշխող քաղաքական գործիչ, սակայն իրականում դա այդպես չէ, կարծում է հոդվածագիրը։ Պուտինը այսօր գործում է ամենևին էլ ոչ ուժի տեսակետից։

«Նրա կուսակցությունը հենց նոր հաղթեց ընտրություններում, սակայն դա տեղի ունեցավ ընտրողների չափազանց ցածր մասնակցության պայմաններում և մարզերում քվեաթերթիկների լցոնումներով։ Նա դարձյալ հատուկ ծառայությունները վերածում է խորհրդային ԿԳԲ-ի համարժեքին, դա նույնպես անվստահության դրսևորում է»,- շարունակում է Times-ը։

Պուտինին սարսափեցնում են Արևմուտքի աջակցությունը վայելող ժողովրդական հուզումները, միևնույն ժամանակ, նա ցանկանում է իշխանության ղեկին գտնվել նվազագույնը մինչև 2024 թվականը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս