Բաժիններ՝

Ջոլիի հայրը հորդորել է աղոթել դստեր եւ Փիթի համար

Դերասան Ջոն Վոյթը՝ Անջելինա Ջոլիի հայրը, մեկնաբանելով Բրեդ Փիթի եւ իր դստեր ամուսնալուծությունը, հայտարարել է, որ պատահածը շփոթեցրել է իրեն, եւ առաջարկել է աղոթել: Այդ մասին գրել է Inside Edition հրատարակությունը:

77­-ամյա Վոյթի կարծիքով, որպեսզի ամուսիններն ապահարզանի որոշում ընդունեն, պետք է որ նրանց միջեւ «ինչ­-որ շատ լուրջ բան» պատահած լինի: «Ես չգիտեմ, թե ինչ է պատահել, բայց դա շատ տխուր է: Աղոթեք նրանց համար»,- ­ասել է դերասանը:

Վոյթը նաեւ անհանգստություն Է հայտնել Ջոլիի եւ նրա երեխաների վիճակի կապակցությամբ: «Հուսով եմ, որ նրանց հնարավորինս շուտ կտեսնեմ»,- ­նշել Է նա:

Անջելինա Ջոլին Փիթից բաժանվելու հայց է ներկայացրել սեպտեմբերի 19-­ին: Զանգվածային լրատվամիջոցների տեղեկատվությամբ՝ դերասանուհին դժգոհ է այն բանից, թե ինչպես է իր ամուսինը կատարում ծնողական պարտականությունները: Նա դատարանին խնդրում է իրեն ընձեռել վեց երեխաների նկատմամբ խնամակալության իրավունքը՝ Փիթին թողնելով հանգստյան օրերին նրանց այցելելու հնարավորություն: Նշվում է, որ որպես ապահարզանի պատճառ Ջոլին նշել է «անհաշտելի տարաձայնությունները»:

Բրեդ Փիթը մեկնաբանել է Անջելինա Ջոլիի հետ իր ապահարզանը՝ հայտարարելով, որ խորապես վշտացած է: Սեպտեմբերի 20-­ին այս մասին արտիստը պատմել է Daily Mail­-ին:

«Ես խիստ վշտացած եմ դրանից, բայց ինչն այժմ իրոք կարեւոր է, մեր երեխաների բարօրությունն է»,­- ասել է նա:

41­-ամյա Ջոլին եւ 52­-ամյա Փիթը դաստիարակում են երեք հոգեզավակների՝ կամբոջացի Մեդոքսին, վիետնամցի Փաքսին եւ եթովպուհի Զախարային: Զույգն ունի նաեւ երեք կենսաբանական երեխաներ՝ դուստր Շայլոն, երկվորյակներ Նոքսը եւ Վիվիենը:

Ամերիկացի դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը, մեկնաբանելով իր նախկին ամուսնու՝ Բրեդ Փիթի եւ Անջելինա Ջոլիի ապահարզանը, հայտարարել է, որ նրանց «կարմա է վիճակվել»: 47­-ամյա Էնիսթոնը խոստովանել է, որ թեեւ հավատացել է Փիթի եւ Ջոլիի սիրուն, «միշտ այն զգացումն է ունեցել, որ նրանց հետ վերջ ի վերջո ինչ­որ բան կպատահի»: «Նա Անջելինային իսկապես Բրեդի համար նախատեսված չի համարել: Անջելինան միշտ էլ շատ բարդ է եղել նրա համար»,-­ պատմել է նա:

Us Weekly­-ի եւս մեկ աղբյուր նշել Է, որ դերասանուհին իրեն բավարարված է զգում այն պատճառով, որ իր նախկին ամուսինն ամուսնալուծվել է: Ըստ որում նա հավաստիացրել է, որ Էնիսթոնը երբեք Փիթին չարիք չի ցանկացել: «Նա իրեն երջանիկ է զգում եւ ցանկանում է, որ Փիթը նույնպես երջանիկ լինի»,­- հավելել է զրուցակիցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս