Մեկնարկել է Լավրովի և Շտայնմայերի հանդիպումը ՄԱԿ-ի ԳԱ-ում
ՌԴ ԱԳՆ-ի և Գերմանիայի ԱԳՆ-ի ղեկավարներ Սերգեյ Լավրովն ու Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը սկսել են իրենց հանդիպումը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում, հայտնում է TASS-ը։
Նշվում է, որ Լավրովը նախընտրել է խոսել Շտայնմայերի հետ դեմ առ դեմ։
Ենթադրաբար, հանդիպման թեմաները լինելու են Սիրիայի իրավիճակը և Ուկրաինան։
Նյու Յորքում շուտով կմեկնարկի նաև ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստը Մերձավոր Արևելքի հարցով։