Բաժիններ՝

Անկարայում Իսրայելի դեսպանությունը զինված հարձակման է ենթարկվել

Անկարայում Իսրայելի դեսպանությունը հարձակման է ենթարկվել, 1 մարդ սպանվել է, հայտնում է Reuters-ը։

Երկու անհայտ անձ փորձ է ձեռնարկել ներխուժելու դեսպանության տարածք։ Նրանցից մեկը ոչնչացվել է։ Այս մասին հայտնում է թուրքական HaberTurk հեռուստաալիքը։

Իսրայելի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ դեսպանության տարածք է փորձել ներխուժել դանակով զինված մի տղամարդ, սակայն չեզոքացվել է անվտանգության աշխատակցի կողմից։

Դիվանագիտական առաքելության աշխատակիցները չեն տուժել։
Ինչպես հայտնել է Իսրայելի ԱԳՆ մամուլի քարտուղար Էմանուել Նահշոնը, հարձակվողը թեթև վնասվածք է ստացել, ինչից հետո ձերբակալվել է։ Թիկնապահը կրակ է բացել ահաբեկչի ստորին վերջույթների ուղղությամբ։

Ներկայումս դեռ տեղեկություններ չկան այն մասին, թե արդյո՞ք տղամարդը միայնակ է գործել, թե՞ ոչ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս