Բաժիններ՝

«Իսրայելը պետք է հրաժարվի օկուպացիայից». Օբամա

Պաղեստինցիները պետք է ճանաչեն Իսրայելը, իսկ Իսրայելը՝ հրաժարվի օկուպացիայից, հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։

«Ե՛վ իսրայելցիների, և՛ պաղեստինցիների համար լավ կլինի, եթե պաղեստինցիները ճանաչեն Իսրայելի օրինականությունը, սակայն նաև Իսրայելը պետք է ընդունի, որ չի կարող մշտապես օկուպացնել պաղեստինյան տարածքները»,- ասել է Օբաման՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։

Օբաման ափսոսանք է հայտնել, որ թեև աշխարհը դարձել է ավելի անվտանգ և բարգավաճ, պետությունները, միաժամանակ, ստիպված են դիմակայել փախստականների ավերիչ ճգնաժամին, ահաբեկչությանն ու Մերձավոր Արևելքում իրավակարգի փոփոխությանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս