Գերմանիայում հրապարակվել Է «Հանրագիտարան Մերկել. կանցլերը Ա-ից մինչեւ Ք» գիրքը
Գերմանիայում վաճառքի է հանվել «Հանրագիտարան Մերկել. կանցլերը Ա-ից մինչեւ Ք» գիրքը (Das Lexikon Merkel Die Kanzlerin von AZ): Այդ մասին հայտնել է Deutsche Welle մեդիակորպորացիան: Գրքի հեղինակը Բեռլինում Reuters գործակալության թղթակից, մասնագիտությամբ պատմաբան Անդրեաս Ռինկեն է, որը կանցլերի կյանքին հետեւում է արդեն 16 տարի:
447-էջանոց «Հանրագիտարանը» պատասխանում է այն հարցերին, որոնք վերաբերում են Անգելա Մերկելի անձնական եւ հանրային կյանքին, օրինակ՝ արդյոք լինում են պահեր, երբ նա չարանում է, որն է փախստականների նկատմամբ նրա քաղաքականության էությունը, որտեղից հայտնվեց նրա լայն տարածում գտած «Մենք գլուխ կհանենք» արտահայտությունը, կանցլերն օգտագործում է արդյոք ալկոհոլ եւ այլն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: