Մոսկվան սպառնացել է Էրդողանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ Ուկրաինային աջակցող խոսքերը Ղրիմի պատկանելության հարցում, կարող են բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունը։ Այս մասին հայտարարել են ՌԴ Դաշնային խորհրդից, տեղեկացնում է korrespondent.net-ը։

Էրդողանը խոստացել է աջակցել Ուկրաինային ինքնիշխանության վերականգնման հարցում՝ երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ ՄԱԿ-ի ԳԱ-ում հանդիպմանը։ Նա նշել է, որ Ռուսաստանի հետ երկխոսության վերականգնումը չի ազդի Ղրիմը ռուսական չճանաչելու վրա։

«Մենք ստացել ենք ևս մեկ հաստատում՝ մեր «բարեկամությունը» Թուրքիայի հետ ունի որոշակի սահմաններ և բավականաչափ պայմանական է։ Իհարկե, Ուկրաինայի աջակցության արարողակարգային խոսքերից այն կողմ Էրդողանը դժվար թե գնա»,- ասել է Դաշնային խորհրդի պաշտպանության կոմիտեի փոխնախագահ Ֆրանց Կլինցևիչը։
Նա նշել է, որ Էրդողանը գիտակցում է ռիսկերը, քանի որ ռուս-թուրքական հարաբերությունները նոր-նոր են սկսել կարգավորվել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930