![](/banners/BeFunky-design.jpg)
Անկարգություններ ԱՄՆ-ում, վիրավորվել է 12 ոստիկան
![](https://168.am/wp-content/uploads/2016/09/91322221_c12def10-48a8-4241-a8e7-21e9a35b7c57.jpg)
Նվազագույնը 12 ոստիկան է վիրավորվել ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի Շառլոտ քաղաքում ոստիկանության կողմից սևամորթ տղամարդու սպանությունից հետո, հայտնում է BBC-ն։
Ցուցարարները վնասել են ոստիկանական ավտոմեքենաներն այն վայրում, որտեղ տեղի էր ունեցել հրաձգությունը։
Սեպտեմբերի 20-ին 43-ամյա սևամորթ Քիթ Լամոնտ Սքոթը վիրավորվել էր սևամորթ ոստիկանի կողմից և մահացել հիվանդանոցում։
Ոստիկանությունը պնդում է, թե տղամարդը զինված է եղել և անմիջական սպառնալիք է ներկայացրել, սակայն նրա ազգականները հայտնել են, որ տղամարդու ձեռքին եղել է ոչ թե զենք, այլ գիրք։
Վրդովված ցուցարարները փակել են քաղաքի փողոցները, որոշ ԶԼՄ-ներ հայտնում են, թե ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների նկատմամբ։