Բաժիններ՝

Իրանում բժշկական ծառայության ուղղաթիռ Է կործանվել

Իրանի Մազանդերան հյուսիսային նահանգում բժշկական ծառայություն իրականացնող մեկ ուղղաթիռ Է կործանվել, զոհվել Է մեկ մարդ, տեղեկացնում է իրանական հեռուստատեսությունը։

Հեռուստատեսության տվյալներով՝ միջադեպի պատճառը ավազամրրիկն է եղել: Խիստ սահմանափակ տեսանելիության պայմաններում օդաչուն որոշում է կայացրել ժամանակավոր վայրԷջք կատարել, սակայն մինչ վայրէջքը ուղղաթիռը բախվել Է Էլեկտրահաղորդման գծի հենարանին և ընկնելիս զգալի վնասվել:

Այսօր աղետի ենթարկված ուղղաթիռը դուրս էր եկել առավոտյան Ամոլ քաղաքից դեպի Գազանգ բնակավայր՝ օգնելու ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածներին։

Ինքնաթիռում գտնվել է 4 մարդ։

Բժշկական բրիգադի անդամներից մեկը զոհվել Է, մյուսի վիճակը ծայրահեղ ծանր է։ Օդաչուն ու ևս մեկ բժիշկ լուրջ վնասվածքներ չեն ստացել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930