Բաժիններ՝

Իտալիայի դատախազությունը չի կարողացել ապացուցել Էրդողանի որդու մեղքը

Իտալիայի Բոլոնյա քաղաքի դատախազությունը խնդրում է արխիվ ուղարկել գործը, որը հարուցվել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի որդու՝ Բիլալ Էրդողանի նկատմամբ, հայտնում է իտալական ANSA գործակալությունը։

Ինչպես նշված է քննիչների եզրակացության մեջ, չի հաջողվել հայտնաբերել նրա մեղքն ապացուցող վկայություններ։ Բացի այդ՝ չի հաջողվել լսել նաև մեղադրողի վկայությունները։
Իտալիայի դատական-քննչական պրակտիկայում կիրառվում է հետաքննությունների արխիվացման գործընթաց այն դեպքերում, երբ գործի նյութերն անբավարար են այն շարունակելու համար կամ ենթադրյալ հանցագործության վաղեմության ժամկետի սպառման դեպքում։

Գործի արխիվացման մասին վերջնական որոշում կայացնում է դատավորը։
Բիլալ Էրդողանի նկատմամբ գործը հարուցվել էր մոտ 1 տարի առաջ Բոլոնիայում, որտեղ Ռեջեփ Էրդողանի որդին տեղափոխվել էր ընտանիքի հետ մինչ ատենախոսության վրա աշխատանքի ավարտը։

Գործ հարուցելու համար առիթ էր ծառայել թուրք ընդդիմադիր գործարար Մուրատ Հաքան Ուզանի հայտարարությունը, որը իտալական իշխանությունների ուշադրությունն էր հրավիրել փաստի վրա, որ Բիլալը իր հետ մեծ գումար է բերել, որն ունի անօրինական ծագում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս