Ռուսներին սկսել է ավելի քիչ անհանգստացնել միջազգային մեկուսացումը. «Լևադա-կենտրոն»
Ռուսաստանցիերի թիվը, որոնց անհանգստացնում է Ռուսաստանի աճող մեկուսացումը մյուս երկրներից, կրճատվել է՝ 36%-ից հասնելով մինչև 29%-ի, վկայում են «Լևադա-կենտրոնի» հարցման արդյունքները։
Միաժամանակ, ինչպես նշում են սոցիոլոգները, Ուկրաինայի հակամարտությունից հետո աճում է անորոշությունը Ռուսաստանի և Արևմուտքի երկրների հարաբերությունների հետագա զարգացման առնչությամբ։
Ներկայումս Ռուսաստանի բնակչության մեկ քառորդը (25%) խուսափում է ինչ-որ գնահատականներ տալուց։
Հարցվածների գրեթե երկու երրորդը (62%) կարծում է, որ Ռուսաստանը պետք է կարգավորի հարաբերությունները ԱՄՆ-ի և մյուս երկրների հետ։
Եվս 3%-ը կարծում է, որ «չկա ոչ մի մեկուսացում, ներկայումս ամեն ինչ վերադառնում է մինչճգնաժամային վիճակին»։