Բաժիններ՝

Ամերիկացի հայտնի դերասանը շնորհավորել է Հայաստանի անկախության 25-ամյակը

Ամերիկացի հայտնի դերասան Ջոշ Դյուամելը շնորհավորել է հայ ժողովրդին ՀՀ անկախության 25-ամյակի կապակցությամբ:

Վերջինս Հայաստանի անկախության տոնը հայերենով շնորհավորելու համար օգտվել է Google Translate-ի ծառայություններից։

«Շնորհավոր Անկախության իմ բոլոր ընկերների գեղեցիկ հայերենով (եւ շնորհակալություն Google Translate)!»,- գրել է դերասանը՝ գրառմանը կցելով հայոց եռագույնը պատկերող լուսանկար։

Ջոշ Դյուամելը հանդիսատեսին առավել հայտնի է «Տրանսֆորմերները», «Մի անգամ Հռոմում» ֆիլմերից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս