ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է երևանյան զորահանդեսի վերաբերյալ ադրբեջանական հարցմանը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Երևանում Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսին «Իսկանդեր» օպերատիվմարտավարական հրթիռային համալիրի և ռուսական այլ զինատեսակների ներկայացմանը:
Մասնավորապես, ադրբեջանական haqqin.az-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը Ռուսաստանի համար հանդիսանում են բարեկամական պետություններ: «Զինտեխնիկայի մատակարարմամբ զբաղվում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը: Այդ մատակարարումներն իրականացվում են միջպետական համաձայնագրերին համապատասխան»,- ասել է Զախարովան: