«Եթե Ադրբեջանը 2 տարվա ընթացքում չպատերազմի, ինչ-որ առումով իր ժողովրդին, այսպես ասած՝ չկերակրի պատերազմի գործոնով, 2 տարի հետ չի կարողանա ներկայիս ագրեսիվ վարքագիծը դրսևորել ու պատերազմի հանել իր ժողովրդին»:
ԱՄՆ պետդեպարտամենտը խոստացել է 5 մլն դոլարի չափով պարգևավճար տրամադրել նավթի առևտրի ու հնագիտական ցուցանմուշների առևտրի մասին տեղեկությունների համար, որի շահույթը բաժին է ընկնում ԴԱԻՇ-ին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել ստեղծված լարված իրավիճակի կապակցությամբ` կարևորելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ խնդրի կարգավորումը:
«Ավարտելով խոսքս՝ մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ազգային տոնի առթիվ: Թող հայ և չին ժողովուրդները բարեկամության և խաղաղության մթնոլորտում արարեն և զարգանան՝ միասին իրականացնելով ապագայի իրենց ծրագրերը»:
Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 28-ի երեկոյան Նյու Յորքում մասնակցել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի անունից` ի պատիվ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանին մասնակցող երկրների պատվիրակությունների ղեկավարների տրված ընդունելությանը:
«Կա՞ որևէ բանական արարած, ով կարող է որևէ չխեղված տրամաբանություն ցույց տալ նման վայրագության մեջ: Մեզ համար արդեն ակնհայտ է՝ Ադրբեջանի ղեկավարությունը անդառնալիորեն կորցրել է ոչ միայն իրականության զգացողությունը, այլև մարդկային բոլոր նորմերը»:
Ոստիկանությունը ստուգում է անչափահասների մի խմբի, որոնք ծաղրուծանակի են ենթարկել իրենց ընկերուհուն, հայտնում է LifeNews-ը:
Ավտովթարի զոհ դարձած «Ֆորսաժ» ֆիլմի գլխավոր դերակատար Փոլ Ուոքերի 16-ամյա դուստրը՝ Մեդոյ Ռեյն Ուոքերը, դատի է տվել Porsche ավտոարտադրողին:
Վրաստանը դարձել է ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի անդամ: Երկիրը 130 զինծառայողով կներկայացվի դրանցից մեկում: Այս մասին այսօր հայտնել են Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի մամլո ծառայությունից:
Առկա զինադադարի շարունակականությունը, ինչպես նաև դրա ավարտն ու ռազմական գործողությունների վերսկսումը խարսխվում են ոչ միայն ռազմական բաղադրիչի վրա, այլ նաև` քաղաքական: Արդյո՞ք քաղաքական բաղադրիչն այժմ բարենպաստ է, եթե այո, ապա արդյո՞ք այն հավերժ այդպիսին է մնալու Հայաստանի և Արցախի հանրապետությունների համար:
Գերմանական Axel Springer մեդիահոլդինգը 343 մլն դոլարով գնել է ԱՄՆ-ում խոշորագույն լրատվական վերլուծական Business Insider ինտերնետ պարբերականի բաժնետոմսերի 88%-ը, ասվում է Axel Springer-ի մամլո հաղորդագրության մեջ:
Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել ուկրաինական 5 խոշորագույն ավիաընկերությունների վրա, որոնց արգելվել է թռիչքներ իրականացնել Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին «Ուկրաինսկայա պրավդային» հայտնել է «Ռոսավիացիայի» ղեկավարի խորհրդական Սերգեյ Իզվոլսկին:
Ռուսական «Նեզավիսիմայա գազետա» թերթն այսօր անդրադարձ է կատարել վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տիրող լարվածության մեծացմանն ու ԼՂ հակամարտությանը:
Ռուսական «Սու-34» ռմբակոծիչներ են ուղարկվել Սիրիայի Լաթաքիա նահանգի ավիաբազա, որտեղ ավելի վաղ Ռուսաստանը ուղարկել էր 28 ռազմական ինքնաթիռ, պնդում է ավիացիոն The Aviationist պորտալը:
Եմենի հարավ-արևմուտքում հարսանեկան խնջույքին հասցված 2 ավիահարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 131 մարդու, հայտնում է TASS-ը:
ԱՄՆ զինվորական մասնագետները հրավիրվել են մասնակցել Բաղդադում տեղեկատվական կենտրոնի աշխատանքներին, սակայն մերժել են առաջարկը, հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Թուրքիայի գլխավոր շտաբը նոր հայտարարություն է տարածել՝ կապված հակաահաբեկչական գործողության հետևանքով «Քրդստանի աշխատավորական» (PKK) կուսակցության զինյալների սպանության հետ:
ՄԱԿ-ի փախստականների հարցով գործակալությունը հայտնել է, որ այս տարի Եվրոպա ժամանած ներգաղթյալների թիվն արդեն գերազանցել է 500 հազարը, ինչը նախորդ տարվա համեմատ կրկնակի շատ է, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ռուսական Пятый канал-ի՝ օրեր առաջ Մոսկվայում մուսուլմանական Կուրբան-բայրամ տոնի նախօրեին բացված մզկիթի մասին պատմող ռեպորտաժում հնչում է հայկական «Դլե յաման» երաժշտությունը:
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում կոչ է արել ստեղծել միասնական համաշխարհային արժույթ:
Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը շարունակում է մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջազգային միջնորդության առարկա ու պետք է դիտարկվի որպես բազմակողմանի որոշման բաղկացուցիչ մաս:
Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը սեպտեմբերի 28-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակում հանդիպել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ։
The Daily Mail պարբերականը ծավալուն լուսանկարչական շարք է պատրաստել, որտեղ անդրադարձել է պատերազմից փախչող սիրիացի փոքրիկների կյանքին:
«Դուք՝ մեղավորներդ, կասեք, որ սխալվել եք, պետք է կանգ առնել, բայց ոչ՝ դուք առաջ գնացիք: Սկսեցիք Թունիսից ու ավարտեցիք Լիբիայով: Սցենարը նույնն է: Խաչեցիք նախագահ Քադաֆիին՝ ոչնչացնելով երկիրը: Լիբիան դրանից ավելի լա՞վը դարձավ: Եվ ո՞ւր է այդ Լիբիան՝ որպես ամբողջական պետություն»
Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հարաբերությունները գտնվում են բավական ցածր մակարդակի վրա, սակայն դա մեր նախաձեռնությունը չէ՝ այդ մակարդակի հասցնել մեր հարաբերությունները: Դա մեր ամերիկացի գործընկերների դիրքորոշումն է: Նման ընտրություն ԱՄՆ-ն է արել: Այսօրվա հանդիպումը շատ օգտակար էր ու անկեղծ:
Երկու երկրների ղեկավարները հանդիպել էին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակում: ԱՄՆ նախագահի հետ բանակցություններից անմիջապես Պուտինը հայտարարեց, որ քննարկման գլխավոր թեմաներն են եղել Սիրիայում ստեղծված վիճակն ու այդ կոնֆլիկտի կարգավորման հարցում ռուսական մասնակցության հարցն ու Ուկրաինայի վիճակը:
Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 28-ին Նյու Յորքում հանդիպում է ունեցել Իտալիայի Հանրապետության վարչապետ Մատեո Ռենցիի հետ:
«Հանդիպել եմ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի հետ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում միջնորդության հաջորդ քայլերը համակարգելու համար: Բոլոր համանախագահ երկրները հավատարիմ են Լեռնային Ղարաբաղի խաղաղ և բանակցությունների միջոցով կարգավորմանը»,- գրել է նա։
Ուրախությամբ եմ նշում, որ չնայած մեր սահմաններին առկա լարվածությանը, Հայաստանի ներգրավվածությունը միջազգային խաղաղապահության ոլորտում աստիճանաբար ընդլայնվում է թե՛ աշխարհագրության, թե՛ քանակական և թե՛ որակական իմաստով: Հայաստանն այսօր արդեն միջազգային խաղաղապահության և անվտանգության ակտիվ ներդրող է հանդիսանում` կուտակելով զգալի փորձ անցած տասնամյակի ընթացքում:
Ռուսաստանի ու ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Բարաք Օբաման երկկողմ հանդիպում են անցկացնում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակում, հայտնում է RIA Novosti-ն: