Բաժիններ՝

Էրդողանը կգլխավորի Թուրքիայի իշխող կուսակցությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կգլխավորի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Նա հայտնել է, որ մայիսի 2­-ին կուսակցությունը խորհուրդ կհրավիրի, որի ժամանակ նախագահ Էրդողանը կվերադառնա կուսակցության շարքերը: Արդեն մայիսի 21-ին կուսակցության արտահերթ համագումարի ժամանակ նա կրկին կզբաղեցնի կուսակցության ղեկավարի պաշտոնը:

Թուրքիայի նախկին սահմանադրությամբ երկրի նախագահի կուսակցական պատկանելիությունն արգելվում էր: Սակայն ապրիլի 16-­ի սահմանադրական հանրաքվեով ամրագրված փոփոխությունները թույլ են տալիս նախագահին լինել կուսակցական:

Սահմանադրական փոփոխություններն ուժի մեջ են մտնելու 2019 թվականից, սակայն երեք հոդված, որոնց շարքում է նաև նախագահի կուսակցական պատկանելության թույլատրումը, ուժի մեջ կմտնի նախքան 2019 թվականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս