Սպիտակ տունը հայտնել է Պուտինի և Թրամփի առաջիկա հեռախոսազրույցի մասին
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր մայիսի 2-ին հեռախոսազրույց անցկացնել Ռուսաստանի իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ: Դա հայտնի է դարձել Սպիտակ տան տարածած հաղորդագրությունից:
Հեռախոսազրույցը պլանավորված է ԱՄՆ-ի արեւելյան ափի ժամանակով ժամը 12:30-ին (Երեւանի ժամանակով ժամը 20:30-ին): Reuters գործակալությունը, հղում անելով Թրամփի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչին, հայտնել է, որ երկու երկրների ղեկավարները, հավանաբար, կքննարկեն Սիրիայում շարունակվող պատերազմը:
ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի նախագահների առաջին հեռախոսազրույցը կայացել է հունվարի վերջին, երկրորդը՝ ապրիլի սկզբին, երբ Թրամփը Պուտինին ցավակցություն հայտնեց Սանկտ Պետերբուրգում կատարված ահաբեկչական գործողության կապակցությամբ: