Բաժիններ՝

Ամերիկյան В­-1В Lancer ռազմավարական ռմբակոծիչներ են մասնակցել Key Resolve վարժանքներին

Գուամում տեղաբաշխված ամերիկյան В-­1В Lancer երկու ռազմավարական ռմբակոծիչներ են մասնակցել ԱՄՆ­-ի ավիացիոն հարվածային խմբի եւ Հարավային Կորեայի զինվորականների համատեղ զորավարժություններին, ինչի մասին  հայտնել է Ռյոնհապ գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության մի ներկայացուցչի:

«Ռմբակոծիչները զորավարժություններին մասնակցել են երկու ­ երեք ժամ Կորեական թերակղզուց ոչ հեռու»,­-մեջբերում է անում գործաալությունը պետական պաշտոնյայի խոսքից։

Ռմբակոծիչներն անցել են Հարավային Կորեայի տարածքի եւ Ճապոնական ծովի վրայով, ինչը հարուցել է հյուսային հարեւանների վրդովմունքը: Հյուսիսային Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը նշել է, որ թռիչքը տեղի է ունեցել ԱՄՆ­-ի եւ Հարավային

Կորեայի Key Resolve երկամսյա ընդգրկուն զինավարժանքների ավարտից մեկ օր անց:
Փենյանն այ վարժանքները որակել է որպես «խելացնոր սադրանք»: «Այդ խելացնոր ռազմական սադրանքը Կորեական թերակղզու իրադրությունը հրում է դեպի միջուկային պատերազմ»,­-ասված է հյուսիսկորեական գործակալության հայտարարության մեջ:

Key Resolve զինավարժանքները՝ 300 հազար հարավկորեացի եւ գրեթե 10 հազար ամերիկացի զինվորականների մասնակցությամբ, շարունակվել են երկու ամիս եւ ավարտվել ապրիլի 30-­ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս