Բաժիններ՝

Կաթսաներով երթ՝ ընդդեմ Մադուրոյի

Վենեսուելական ընդդիմության կողմնակիցները մայիսի լույս 2­-ի գիշերը դատարկ կաթսաների երթ են կազմակերպել Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում։ Նրանք այդ կերպ են արտահայտում իրենց բողոքը Սահմանադիր ժողով գումարելու երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի որոշման դեմ:

Այդ մարմինը կարող է վերափոխել պետական կառավարման համակարգը եւ փոփոխություններ մտցնել Բոլիվարական Հանրապետության հիմնական օրենքում: Ավելի վաղ այն գումարվել էր 1999 թվականին:

Հազարավոր վենեսուելացիներ են հարվածում դատարկ կաթսաներին՝ իրենց անհամաձայնությունը հայտնելով Մադուրոյի նոր նախաձեռնությանը: Երթի անցկացման կոչ է արել «Ժողովրդավարական մինասնության դաշինք» ընդդիմադիր կոալիցիան, որը վերահսկում է երկրի խորհրդարանը:

Մայիսի 1-­ին Վենեսուելայում տեղի են ունեցել բողոքի բազմահազարանոց փողոցային ակցիաներ իշխանությունների քաղաքականության դեմ: Միայն Կարակասում դրանց ընթացքում տուժել է շուրջ 40 մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-­ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս