![](/banners/BeFunky-design.jpg)
«Սպանեք Էրդողանին». Ցյուրիխում դիմակավորված անձինք հարձակվել են Թուրքիայի հյուպատոսարանի վրա
![](https://168.am/wp-content/uploads/2017/05/888977.jpg)
Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում դիմակավոր անձինք հարձակում են գործել Թուրքիայի գլխավոր հյուպատոսարանի վրա: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Անհայտ անձինք ներկեր են նետել հյուպատոսարանի շենքի վրա, իսկ հարակից շենքի և ավտոբուսի կանգառի վրա գրել են «Սպանեք Էրդողանին»:
Գլխավոր հյուպատոս Ասիյե Նուրջան Իփեքչին հայտնել է, որ հարձակումն իրականացրել է շուրջ 60 մարդուց բաղկացած խումբը, ովքեր սև դիմակներ են կրել: