Բաժիններ՝

ԱՄՆ-­ի առևտրի նախարարը Սիրիային հրթիռահարվածը համարել է «զվարճանք ընթրիքից հետո»

ԱՄՆ-­ի առեւտրի նախարար Ուիլբուր Ռոսը Սիրիայի օդաթռիչքարանին հասցված հրթիռահարվածը համարել է ԱՄՆ-­ի նախագահ Դոնալդ Թրամփին եւ ՉԺՀ-­ի նախագահ Սի Ցզինպինին մատուցված «զվարճանքը ընթրիքից հետո», որը կայացել է ապրիլի 7­-ին Ֆլորիդայի «Մար ա Լագո» կալվածքում։

Մայիսի 1­-ին Լոս Անջելեսում (Կալիֆոռնիայի նահանգ) ելույթ ունենալով Մայքլ Միլքենի տնտեսագիտական ինստիտուտի միջազգային խորհրդաժողովում՝ գերատեսչության ղեկավարը նաեւ ասել է, որ այդ «զվարճանքի» համար Թրամփը «նույնիսկ ստիպված չի եղել վճարել»:

«Այն բանից հետո, երբ մատուցել են աղանդերը, նախագահն ասել է պարոն Սիին (Ցզինպինին), որ ինքը պետք է մի բան պատմի նրան, այն է՝ 59 հրթիռների արձակումը Սիրիայի վրա»,­-ասել է Ռոսը, որի խոսքը մեջբերում է Variety հանդեսը:

«Դա եղել է ընթրիքից հետո զվարճանքի փոխարեն»,­ հավելել է նա: Այն բանից հետո, երբ բազմությունը ծիծաղել է, նախարարը հավելել է. «Բանն այն է, որ նախագահի համար ոչ մի դժվարություն չի ներկայացրել կազմակերպելու այդ զվարճանքը»,-հաղորդել է ՏԱՍՍ-­ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս