Թուրքիան քրդերի կողմից հարձակումների է ենթարկվում ԱՄՆ-ի զենքերով
Թուրքական «Yeni akit» թերթի կայքում հրապարակված հոդվածում անդրադարձ է կատարվում քրդերի հետ ԱՄՆ-ի համագործակցությանը Սիրիայում ու Իրաքում և դրա շրջանակներում նահանգների կողմից քրդերին տրամադրվող տարբեր տեսակի զենք-զինամթերքին:
Ըստ թերթի` Թուրքիայում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) թևը համարվող Սիրիայի քրդերի «Ժողովրդավարական միություն կուսակցության» (PYD) զինված ուժերին (YPG) զենք տրամադրելը հակասում է ՆԱՏՕ-ի ստեղծման նպատակներին:
«ՆԱՏՕ-ի պայմանագիրի առաջին կետում ասվում է, որ դաշինքի անդամները պետք է համախմբեն իրենց ջանքերը անդամ երկրների համատեղ պաշտպանությունը և անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:
Իսկ ԱՄՆ-ն թույլ է տվել, որ PKK-ն (YPG-խմբ.) տարածվի Սիրիայի տարածքի 1/5-ի վրա և Թուրքիայի համար մեծ սպառնալիք դառնա:
Այն պարագայում, երբ դաշինքը պարտավորեցնում է օգնության հասնել հարձակման ենթարկված անդամին, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան PKK-ի կողմից հարձակումների է ենթարկվում կրկին ՆԱՏՕ-ի անդամ ԱՄՆ-ի զենքերով»,- գրում է թերթը:
Ըստ թերթի տեղեկությունների` ԱՄՆ-ն Սիրիայի քրդերին (YPG) տվել է 80 և 120մմ-անոց հրանոթներ, հրթիռներ, MK19 ականանետեր, Cabrine ve M16 հետևակային հրացաններ, Humwee ռազմական մեքենաներ, Cougar տեսակի զրահամեքենաներ և հետախուզական անօդաչու թռչող սարքեր: