Մակրոնը հանդես է եկել ծայրահեղականների ցուցակներ կազմելու օգտին
Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Հառաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնն անհրաժեշտ է համարում, որ երկրում տվյալների բազաներ ստեղծվեն արմատականների եւ այլ անձանց վերաբերյալ, որոնք անկարգություններ են կազմակերպում պաշտոնապես թույլատրված ակցիաների ընթացքում: Այս կարծիքը նա հայտնել է BFM TV հեռուստաալիքի եթերում: Թեկնածուն պատասխանել է այն հարցին, թե ինքն ինչպես է վերաբերվում այն անկարգություններին, որոնք Փարիզում տեղի են ունեցել մայիսմեկյան ցույցերի ընթացքում:
«Անհրաժեշտ է, որ Ֆրանսիայում ստեղծվեն ծայրահեղական խմբավորումների բոլոր մասնակիցների ցուցակներ, եւ որ այդ անձինք գտնվեն մշտական հսկողության ներքո»,-ասել է Մակրոնը: Նա ընդգծել է, որ «հարկավոր է անհրաժեշտ ամբողջ հանդերձանքով ապահովել ֆրանսիական ոստիկանության եւ ուժային մյուս գերատեսչությունների ստորաբաժանումներին, հարկ է նրանց ավելի լավ պաշտպանել նման իրավիճակներում»:
«Մենք անդրդվելի ենք լինելու նման երեւույթների դեմ պայքարում»,-խոստացել է Ֆրանսիայի նախագահի թեկնածուն: Չորս ոստիկան է վիրավորվել Փարիզում մայիսմեկյան երթի ընթացքում տեղի ունեցած անկարգությունների հետեւանքով: Նրանցից մեկը լուրջ այրվածքներ է ստացել այն բանից հետո, երբ նրա վրա հրկիզիչ խառնուրդով շիշ են նետել, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: