![](/banners/BeFunky-design.jpg)
Պետդեպը ամերիկացիներին նախազգուշացրել է Եվրոպայում ահաբեկչության սպառնալիքի մասին
![](https://168.am/wp-content/uploads/2016/03/amn-petdep.jpg)
ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտը երկրի քաղաքացիների համար նոր նախազգուշացում է հրապարակել Եվրոպա ուղեւորությունների վերաբերյալ՝ ընդգծելով, որ այնտեղ պահպանվում է ահաբեկչական գործողությունների սպառնալիքը, տեղեկացնում է BBC-ին:
Պետդեպը հիշեցնում է Ֆրանսիայում, Ռուսաստանում, Շվեդիայում եւ Մեծ Բրիտանիայում վերջերս տեղի ունեցած միջադեպերի մասին, որոնք այդ երկրների իշխանությունները որակել են որպես ահաբեկչական գործողություններ, ինչպես նաեւ նախազգուշացնում է, որ այնպիսի խմբավորումներ, ինչպիսին են «Իսլամական պետություն»-ը եւ «Ալ Քաիդա»-ն, առաջվա պես «հնարավորություն ունեն ահաբեկչական գործողություններ պլանավորել եւ իրականացնվել Եվրոպայում»:
Ընդգծվում է, որ հարձակումների օբյետներ կարող են դառնալ օդանավակայանները, հյուրանոցները, առեւտրական կենտրոննները, ռեստորաններն ու ակումբները, ինչպես նաեւ տաճարները:
Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտարարել է, որ այս նախազգուշացումը չի հիմնվում կոնկրետ սպառնալիքի վերաբերյալ տեղեկավության վրա, այլ պարզապես արձանագրում Է այն փաստը, որ Եվրոպայում ահաբեկչական գրոհները դեռեւս հնարավոր են, հատկապես ամառային տարեշրջան նախաշեմին: