«Այսօր Իսլամական Հանրապետություն կոչվածը Հայաստանից գտնվում է ընդամենը 300 կիլոմետրի վրա, նրանք չեն թաքցնում իրենց նպատակը և Հայաստանը որպես երկիր չեն ճանաչում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը:
Եվրասիական տնտեսական ֆորումի շրջանակում վարչապետ Աբրահամյանը հանդիպել է Չինաստանի Պետական խորհրդի անդամ, փոխվարչապետ Վան Յունի հետ:
Ռուսական կուլտային «Բրիգադա» ու «Բումեր» սերիալներում խաղացած իր դերերով հայտնի դարձած դերասան Դմիտրի Գումենեցկին իր մոտ պահվող թմրանյութի հաջող վաճառքի դեպքում կարող էր ստանալ 46 մլն ռուբլի: Ներկայում քննիչները փորձում են պարզել հանցավոր սխեմայի բոլոր անդամներին, պատվիրատուներին ու վաճառողներին, որոնք շփման մեջ են եղել ձերբակալված դերասանի հետ:
«Հայաստանը ևս մեկ անգամ հայտնում է իր պատրաստակամությունն ակտիվորեն մասնակցել նոր Մետաքսի ճանապարհի ստեղծմանը` ընդգծելով նախագծի գաղափարախոսության նշանաբանը. աշխարհ՝ հանուն զարգացման»:
Եվրամիությունը փախստականների խնդիրը կարող է լուծել միայն Թուրքիայի ներգրավմամբ, հայտարարել է Գերմանիայի կանցլերը՝ ելույթ ունենալով բունդեսթագում:
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը հայտարարել է, որ պատրաստ է հեռանալ քաղաքականությունից
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը հայտարարել է, որ պատրաստ է մոտ ապագայում հեռանալ քաղաքականությունից: Այս մասին, ինչպես տեղեկացնում է TASS-ը, այսօր Մոսկվայում Աբասը տեղեկացրել է լրագրողներին:
«Դա իսկապես այդպես է: Ես կցանկանայի թողնել քաղաքականությունը, սակայն ինձ համար կարևոր է, որ ներկայիս կուրսը շարունակվեր, այդ իսկ պատճառով ես Պաղեստինի խորհրդի մոտակա նիստերից մեկի ժամանակ այդ հարցը կդնեմ, ու մենք համապատասխան որոշում կկայացնենք»,- ասել է Աբասը:
Վերջինս Մոսկվա էր եկել մասնակցելու երեկ վերաբացված մզկիթի հանդիսավոր արարողությանը: carmen ghukasyan
Գերմանական Volkswagen ավտոկոնցեռնի բաժնետոմսերն աճել են 4,6%-ով Ֆրանկֆուրտի ֆոնդային բորսայի բացման ժամանակ ան բանից հետո, երբ կոնցեռնի ղեկավարը հայտարարեց իր հեռանալու մասին:
Սաուդյան Արաբիայում՝ Մեքքայի մերձակայքում հազարավոր ուխտավորների հրմշտոցի հետևանքով զոհվել է նվազագույնը 717 մարդ, հայտնում է Սաուդյան Արաբիայի քաղպաշտպանության վարչությունը Twitter-ի իր էջում:
ԴԱԻՇ-ի շարքերում տարաձայնություններ են հասունանում, հայտնում է իրանական Fars գործակալությունը՝ հղում կատարելով Իրաքի անվտանգության ծառայությանը:
Մինսկը հույս ունի, որ մոտ ժամանակներս Եվրամիության կողմից սահմանված պատժամիջոցները չեղյալ կհայտարարվեն: Այս մասին, ինչպես հայտնում է TASS-ը, լրագրողներին հայտարարել է Բելառուսի ԱԳՆ մամլո քարտուղար Դմիտրի Միրոնչիկը:
Ըստ թուքագետի՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների առաջին սրացումը նկատելի դարձավ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար Երևան կատարած Պուտինի այցից հետո, երբ Պուտինն արտասանեց «Ցեղասպանություն» բառը, ինչը զայրույթ առաջացրեց մերձէրդողանական լրատվամիջոցներում, ինչը, սակայն, ըստ նրա՝ այդքան լուրջ չվնասեց այդ հարաբերություններին:
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը մեղադրել է Գերմանիային «բարոյական իմպերիալիզմի» մեջ՝ քննադատելով վերջինիս գործողությունները Եվրոպայում միգրացիոն ճգնաժամի լուծման հարցում:
Հազարավոր մարդիկ հավաքվել են Վաշինգտոնի կենտրոնում, որպեսզի ողջունեն Հռոմի պապ Ֆրանցիսկոսին: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»: Հավաքվածների խոսքով, այսօրվա անկայուն աշխարհում Հռոմի պապը մնում է եզակի անձանցից մեկը, որոնց հեղինակությունը թույլ է տալիս համաշխարհային մակարդակի հարցեր բարձրացնել. «Պապը աշխարհի միակ առաջնորդն է, ով կլիմայի փոփոխության մասին ճշմարտությունն է ասում եւ ով հարգված է աշխարհի […]
Այսօր Նյու Յորքում տեղի կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ:
Նվազագույնը 300 մարդ է մահացել Մեքքայի մերձակայքում՝ Մինա հովտում, հազարավոր ուխտավորների հրմշտոցի հետևանքով, հայտնում է Սաուդյան Արաբիայի քաղպաշտպանության վարչությունը Twitter-ի իր էջում:
Եվրոպացի ղեկավարները Բրյուսելում ներգաղթյալների խնդրին նվիրված արտակարգ բանակցությունների ժամանակ որոշել են 1 մլրդ եվրո հատկացնել, որպեսզի օգնեն Մերձավոր արևելքի հարևան երկրներում ապաստանած միլիոնավոր սիրիացի փախստականներին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ռուսաստանը դեռ չի կողմնորոշվել սիրիական ճգնաժամի վերաբերյալ իր դիրքորոշման հարցում, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Այս մասին հայտնում է թուրքական TRT Haber հեռուստաալիքը:
Խորվաթիան արգելել է Սերբիայի քաղաքացիներին ու սերբական մարդատար ավտոմեքենաներին երկիր մուտք գործել, հայտնում է Reuters-ը:
Պարզվել է՝ սիրիացի փախստական Օսամա Աբդել Մոսխենը, ով համաշխարհային ճանաչում ստացավ հունգարացի կին օպերատորի կողմից հարված ստանալուց հետո, եղել է «Ալ-Քաիդայի» սիրիական թևի գրոհային:
Ռուսաստանը ծրագրում է Սիրիայի տարածքում ավիահարվածներ հասցնել ԴԱԻՇ-ի դիրքերին, անգամ եթե ԱՄՆ-ը հրաժարվի ուժերը միավորելու առաջարկից, Bloomberg գործակալությանը հայտնել են իրավիճակին ծանոթ իր երկու աղբյուրները:
Նվազագույնը 25 մարդ է դարձել հզոր պայթյունի զոհ, որը տեղի է ունցել այսօր Եմենի մայրաքաղաք Սանայի մզկիթներից մեկում:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ելույթ ունենալով ԵՄ գագաթաժողովում, ասել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պետք է ներգրավվի Սիրիայի կոնֆլիկտի կարգավորման բանակցություններում:
Լոնդոնը իրեն է վերադարձրել խոշորագույն համաշխարհային ֆինանսական կենտրոնի կարգավիճակը, որն առաջին անգամ զիջել էր Նյու Յորքին 2014թ. սկզբին, ասվում է ֆինանսական խորհրդատվական Z/Yen Group ընկերության հաշվետվությունում, որը կես տարին մեկ կազմում է Global Financial Centres Index (GFCI)-ը:
Հռոմի Սուրբ Վլասի անունը կրող եկեղեցում սեպտեմբերի 21-ին նշվել է Հայաստանի անկախության 24-րդ տարեդարձը:
Մոսկվայում նախկինում դատապարտված երկու եղբայրներ դաժանորեն քաշել են իրենց ծանոթուհու մի քանի ատամները:
Դոմինիկայի Լաս Սալինաս գյուղում հայտնաբերվել են երեխաներ, որոնց սեռը 12 տարեկանից փոխվում է: Բժիշկները այդ երևույթի բացատրությունը տվել են:
Ֆրանսիական Guides de Routard հրատարակչությունը, որն զբաղվում է զբոսաշրջիկների համար ուղեցույցների թողարկմամբ, հրատարակել է երկրում առաջին ուղեցույցը փախստականների համար:
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը հրաժարվել է իր դիտորդներին ուղարկել Ադրբեջան, որտեղ նոյեմբերի 1-ին պետք է անցկացվեն խորհրդարանական (Միլի մեջլիսի) ընտրություններ։
Համացանցում է հայտնվել անչափահաս մահապարտ ահաբեկչի լուսանկարը, ով արցունքն աչքերին գնում է կատարելու իրեն հանձնարարված հրամանը, հայտնում է The Times-ը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գոհ է Թուրքիայի հետ երկկողմ հարաբերություններից: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: