Բաժիններ՝

Գուտերեշը կոչ է արել վերջ տալ լրագրողների նկատմամբ ճնշումներին

ՄԱԿ­-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ուղերձ է հղել մայիսի 3-­ին Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ: Ուղերձում ասվում է.

«Լրագրողները գնում են ամենավտանգավոր վայրերը՝ լսելի դարձնելու ձայն չունեցողների ձայնը։ Մեդիա դաշտի աշխատողները դառնում են զրպարտության, սեռական բռնության զոհ, ձերբակալվում են, վիրավորվում ու նույնիսկ զրկվում կյանքից։ Հարկ է, որ առաջնորդները պաշտպանեն մամուլի ազատությունը։ Սա չափազանց կարևոր է ապատեղեկատվության հաղթարշավը կասեցնելու առումով։

Եվ նաև անհրաժեշտ է, որ մեզնից յուրաքանչյուրը պայքարի հանուն ճշմարտությունն իմանալու իրավունքի։ Մամուլի ազատության օրը կոչ եմ անում վերջ տալ լրագրողների նկատմամբ բոլոր ճնշումներին, որովհետև ազատ մամուլը բոլորի համար
խաղաղության և արդարության գրավականներից է։ Եթե պաշտպանենք լրագրողներին, նրանց խոսքն ու պատկերները կփոխեն մեր աշխարհը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031