Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքի ռազմական ոստիկանությունը արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ է կիրառել ցուցարարներին ցրելու նպատակով, ովքեր հանդես են գալիս ընդդեմ կենսաթոշակային և աշխատանքային օրենսգրքի բարեփոխումների:
Ֆրանսիայի Մարտիգի քաղաքում տեղի մշակույթի և երիտասարդության տան և Մարտիգիի ֆրանս-հայկական կազմակերպության նախաձեռնությամբ ապրիլի 25-29-ը կազմակերպվել է «Հայաստանի և Արցախի շաբաթ Մարտիգում» միջոցառում:
Մայիսի 3-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կմեկնի Ռուսաստան, որտեղ հանդիպում կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Ալբանիայի խորհրդարանը ապրիլի 28-ին խոսնակ Իլիր Մետային ընտրել է երկրի նախագահ: Քվեարկությունը տեղի է ունեցել` հակառակ ընդդիմության կողմից խորհրդարանի աշխատանքները բոյկոտելու որոշման
Միշել Ֆարաոնի գլխավորած պատվիրակությունը եղավ նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, որտեղ նրանց ներկայացվեցին պատմության այդ ողբերգական իրադարձությունների մանրամասները, այնուհետեւ Միշել Ֆարաոնը գրառում կատարեց թանգարան-ինստիտուտի հուշամատյանում.
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների ապրիլի 28-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները։
Ծանր հանցագործությունները քննող Բաքվի դատարանը Ռուսաստանի հայ քաղաքացի Մարատ Ուելդանով Գալուստյանին դատապարտել է 8 տարվա ազատազրկման:
Առանձնահատուկ շեշտվեց, որ Սահմանադրության և Ընտրական օրենսգրքի փոփոխությունների արդյունքում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները ՀՀ Ազգային ժողովում ստացան չորս պատգամավորական մանդատ։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը խոսել է Մոսկվայում Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների հետ հանդիպման արդյունքներից: Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ-ն, Մամեդյարովը տեղեկացրել է, որ նախագահների հանդիպման հարցը չի քննարկվել:
Տայվանցի Լյան ՇենՅուեին, որը 47 օր առաջ կորել էր Հիմալայների նեպալյան մասում, ողջ են հայտնաբերել:
Անցյալ տարվա մարտին Զատկի տոներին միաժամանակ Վենետիկ էր ժամանել 300 հազար մարդ, ինչը քաղաքի բնակչության թվականակից (270 հազարից պակաս) ավելի է:
«Եթե հայկական կողմին տրամադրվում է այնպիսի սպառազինություն, այնպիսի զինատեսակներ, որոնք համարժեք են Ադրբեջանին տրամադրվող զինտեխնիկային, ինչո՞ւ հայկական կողմը ռազմական գործողությունների ընթացքում զիջեց հակառակորդին»:
Սակուրաձիմա հրաբուխը 3200 մետր բարձրությամբ մոխրի ու ծխի սյուն է արտանետել Ճապոնիայի Կյուսյու հարավային կղզում, ինչի մասին հայտնել է տեղի օդերեւութաբանական վարչությունը:
Եվրոպական միությունը ճանաչում է Թուրքիայում ապրիլի 16-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի արդյունքները:
Պատժամիջոցների հետեւանքով արեւմտյան երկրների կորուստները, մոտավոր գնահատումների համաձայն, երեք տարում կազմել են 100 մլրդ դոլար, ինչը կրկնակի գերազանցում է Ռուսաստանի կորուստները:
Բունդեսթագն ապրիլի 27-ին հավանություն է տվել այն օրինագծին, որն արգելում է դեմքը լիովին ծածկող հագուստ կրելը:
«Մենք պետք է վերանայենք ընդհանրապես այս բոլոր խնդիրները: Արդյոք պայմանագիրը կարիք չունի՞ վերանայման՝ մասնավորապես Ռուսաստանի կողմից, արդյոք դա չի՞ ասում, որ մենք պետք է լուրջ քայլերի դիմենք՝ Նախիջևանը զերծ պահել նման ոտնձգություններից»:
Ուժի գործադրումը չի կարող հակամարտությունների կարգավորման ուղի լինել. չափազանց մեծ է գինը, չափազանց մեծ ռեսուրսներ են այնուհետև պահանջվելու վերականգնման համար, չափազանց շատ մարդկային ճակատագրեր են պատմության գերության մեջ հայտնվում։
աշտպանության նախարարն ուսանողներին ներկայացրել է իր նախաձեռնությունը, ըստ որի՝ ռուսաստանյան բուհերում որոշակի մասնագիտացում ձեռք բերած երիտասարդները, գրավիչ պայմաններով, կարող են աշխատանք գտնել հայ աստանյան ռազմաբժշկական հաստատություններում։
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելն առաջարկել է դյուրացնել մուտքի վիզաների տրամադրումը Թուրքիայի ընդդիմադիր մտավորականների, արվեստագետների, լրագրողների համար:
Թուրքիայի զինված ուժերի գերագույն շտաբը հայտնել է ապրիլի 28-ին Թուրքիայի հարավարևելքում` Շանլըուրֆա նահանգում, սիրիացի քրդերի դիրքերին հարվածներ հասցնելու մասին:
Լրագրողի այն հարցին, թե ինչ կերպ եք տեսնում Հարավային Կովկասը 25 տարի անց, Ա. Սմբատյանը պատասխանել է, որ ինքը մարգարե չէ և չի կարող գուշակել, սակայն ցանկանում է, որպեսզի տարածաշրջանի բոլոր ժողովուրդները խաղաղ և ինքնորոշված համագոյակցեն միմյանց հետ:
«Հառաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնի վարկանիշն անցած օրվա ընթացքում ավելացել է մեկ տոկոսային կետով:
Իսպանիայի Վիյենա (Villena) քաղաքը ընդունել է ինստիտուցիոնալ հայտարարության, որով պաշտոնապես ճանաչում և դատապարտում է Հայոց ցեղասպանությունը:
Բանակցային գործընթացում որևէ հիմնավոր խոսքի բացակայությունը Ադրբեջանը փորձում է լրացնել` խոսելով սադրանքների լեզվով։ Բաքուն կրկին ցույց է տալիս, որ չի կարևորում բանակցային գործընթացը, այլապես չէր վտանգի այն՝ արտգործնախարարների հանդիպման օրը զինադադարի հերթական կոպտագույն խախտում իրականացնելով։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պլանավորում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մայիսի 2-ին Սոչիում կայանալիք բանակցությունների ընթացքում քննարկել Սիրիայում եւ Ուկրաինայում ստեղծված իրադրությունը:
Եվրամիությունը հանրակցության 27 երկրների ձեւաչափով հերթական գագաթնաժողովը կանցկացնի հունիսին:
Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովի կողմից սահմանադրական հանրաքվեի ժամանակ անկնիք քվեները վավեր ճանաչելու մասին որոշման դեմ ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունը պատրաստվում է դիմել Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների հանձնաժողով:
Ուկրաինայի պետական «Օշչադբանկը» բռնագրավում է 1,5 միլիարդ դոլար, որը պատկանում է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին եւ նրա զինակիցներին:
ԵՄ-ն Մեծ Բրիտանիայի հետ ապագա հարաբերությունները չի քննարկի նախքան հանրակցությունից դուրս գալու պայմանների վերաբերյալ որոշման ընդունումը: