Բաժիններ՝

Թուրքիայի քրդամետ կուսակցության պատգամավորն ազատ է արձակվել

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Իբրահիմ Այհանն ազատ է արձակվել: Այս մասին հայտնում է թուրքական Demokrathaber­-ը: Ավելի վաղ պատգամավորը ձերբակալվել էր Շանլըուրֆայի օդանավակայանում: Ձերբակալվելուց հետո նա տարվել էր ցուցմունք տալու «հանցախմբի քարոզչություն իրականացնելու» գործով:

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը, ինչպես նաև կուսակցության անդամ ևս 9 պատգամավոր ձերբակալվել, ապա կալանավորվել են:

Նրանց դեմ հետաքննություն է իրականացվում «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանցագործություն կատարելուն դրդելու և ահաբեկչական խմբավորման քարոզչությունն իրականացնելու» մեղադրանքներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031