Բաժիններ՝

Գերմանիան առաջարկել է միջնորդական դեր ստանձնել Եմենի հակամարտությունում

Գերմանիան առաջարկել է միջնորդություն Եմենի հակամարտության քաղաքական լուծման համար, որին համաձայնել է Սաուդյան Արաբիան:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-­ն, այս մասին հայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

«Կարծում եմ, Եմենում ռազմական լուծումն անհնար է, ուստի մենք և, բարեբախտաբար, Սաուդյան Արաբիան ձգտում ենք քաղաքական գործընթացի՝ ՄԱԿ-­ի ղեկավարությամբ»,­-նշել է Մերկելը: Նա հավելել է, որ այդ կապակցությամբ Գերմանիան դիվանագիտական աջակցություն է առաջարկել ՄԱԿ­-ի գործընթացին, ինչին Սաուդյան Արաբիան համաձայնել է:

2014 թվականից Եմենում շարունակվում են ռազմական հակամարտությունը, որում մի կողմից մասնակցում են շիական շարժման «Անսար Ալլա»­ի հոուսիթ­ապստամբները ու նախկին նախագահ Ալի Աբդալե Սալեհի համակիրները, մյուս կողմից կառավարական զորքերը և Աբդ Ռաբբու Մանսուչու Հադիի համակիրները: Կառավարական զորքերին օդից և ցամաքից օժանդակում են արաբական կոալիցիոն ուժերը՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս