Բաժիններ՝

Մեծ Բրիտանիայի արքայադուստր Շառլոտան նշում է 2­-ամյակը

Մեծ Բրիտանիայի արքայական ընտանիքի կողմից ներկայացվել են արքայադուստր Շառլոտայի՝ Քեյթ Միդելթոնի և արքայազն Ուիլյամի դստեր նոր լուսանկարները: Արքայադուստրը մայիսի 2-­ին երկու տարեկան կդառնա: Ինչպես հաղորդում է
BBC -ի ռուսական ծառայությունը, նման լուսանկարներ զույգը հրապարակել էր նաեւ աղջնակի 1 տարեկանի կապակցությամբ:

«Մենք համոզված ենք, որ այս լուսանկարները բոլորին դուր կգան»,-­նշված է Քենսիգթոնյան պալատի կողմից տարածած հաղորդագրության մեջ: Քեյթ Միդելթոնն ու արքայազն Ուիլյամն աշխատում են երեխային մեծացնել հասարակության աչքից հեռու: Առաջին անգամ արքայադուստր Շառլոտան լուսանկարվել է իր ծննդյան օրը` 2015 թվականի մայիսի 2­-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս